Ագմատինի և թիամինի անբավարարությունը կարող է կարևոր դեր խաղալ գլաուկոմայի զարգացման հարցում

Ագմատինի և թիամինի (B1 վիտամին) բնական նյութերի անբավարարությունը կարող է կարևոր դեր խաղալ գլաուկոմայի զարգացման հարցում։ Այս եզրակացությանն են եկել Միսսուրիի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Investigative Ophthalmology & Visual Science (IOVS) ամսագրում։
Գլաուկոման աչքի հիվանդությունների խմբի ընդհանուր անվանում է, որոնց դեպքում ներակնային ճնշումը մշտապես կամ պարբերաբար բարձրանում է։ Արդյունքում տեղի են ունենում անդառնալի փոփոխություններ ցանցաթաղանթում և վնասվում է տեսողական նյարդը, ինչը կարող է բերել տեսողության խանգարման և նույնիսկ կուրության։
Գիտնականների խումբը հետազոտել է գլաուկոմայով տառապող 19 հիվանդների և 10 առողջ կամավորների աչքային հեղուկը՝ ուսումնասիրելով 135 մետաբոլիտ։ Գլաուկոմա ունեցող անհատների մոտ ագմատինի և թիամինի մակարդակները եղել են նորմայից զգալիորեն ցածր։ Հետազոտողների խոսքով՝ այդ նվազումը կարող է ուժեղացնել բորբոքումը և առաջացնել ցանցաթաղանթի նյարդային բջիջների մահ, ինչը հանգեցնում է տեսողության անդառնալի կորուստի։

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
10301:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
186Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
105Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
156Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
65230.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
63630.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
75228.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
76928.10.2026, 09:00