«ՃՏՊ Մեծամոր քաղաքում․ կա զոհ»․ ՆԳՆ

Նոյեմբերի 18-ին, ժամը 15։17-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի Ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։
Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ»:

«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
7821:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
17018:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
29514:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
45510:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
31409:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
254Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
245Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
476Երեկ, 19:47