Հայ-արգենտինական դպրոցի տարածքից դանակահարության հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա

Նոյեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտա 52 հասցեում գտնվող Հայ-Արգենտինական թիվ 76 դպրոցին հարակից տարածքից դանակահարության հետևանքով ստացած «աջ բազկի 1/3-դի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել անչափահաս տղայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 13-ամյա Հ․ Ն․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, դասերից հետո նշված դպրոցի հարակից տարածքում նստած, ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում, ընկերը դանակը հանել է գրպանից և կատակելով կատարել ձեռքի անկանոն շարժումներ, որի ընթացքում դանակը պատահաբար դիպչել է Հ․ Ն․-ի աջ ձեռքի բազկի հատվածին՝ պատճառելով վերը նշված վնասվածքը։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 16-ամյա Բ․ Հ․-ն։

«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
7821:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
17018:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
29514:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
45510:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
31409:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
254Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
245Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
476Երեկ, 19:47