«Դժգոհելով երեխային տեսակցելու սահմանափակումից՝ մի տղամարդ Երևանում՝ Ոստիկանության դիմաց, կտրել է երակները»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Ոստիկանության դիմաց քաղաքացին ծանր հոգեկան վիճակում կտրել է երակները։
Այսօր Երևանում մի տղամարդ, դժգոհելով՝ իր նկատմամբ կիրառված երեխային տեսակցելու սահմանափակումից, ոստիկանության մի քանի ստորաբաժանումների մոտ կտրել է իր երակները։
Ականատեսները «Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ տղամարդը ՆԳՆ ՔՈԳՎ Երևանի քաղաքի վարչության շենքի դիմաց գտնվում էր ծանր հոգեկան վիճակում, բարձրաձայն լացում էր և խնդրում էր վերացնել երեխային տեսակցելու արգելքը։ Մինչ ոստիկանների մոտենալը, նա սուր ածելիով կտրել է իր ձեռքի երակները, այնուհետև դիմել է փախուստի։
Ոստիկանները հետապնդել են նրան և գտել ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ, որտեղ վերջինս կրկին փորձել է կտրել իր երակները՝ խնդրելով վերացնել արգելքը։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Իշխանություն» լրատվականին ասաց, որ ոստիկանները կանխել են հետագա ինքնավնասումը, տղամարդուն ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա տեղափոխվել է կենտրոնի բաժին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պետական համակարգը, այդ թվում՝ ոստիկանությունն ու սոցիալական ծառայությունները, ՄԻՊ-ը պարտավոր են ապահովել ավելի արդյունավետ միջամտության մեխանիզմներ, խորհրդատվություն և կանխարգելիչ աջակցություն, որպեսզի քաղաքացիներն իրենց բողոքի կամ հուզական վիճակի պահին չդիմեն ինքնավնասման քայլի։ Նման միջադեպերը պետք է դառնան ազդակ՝ վերանայել գործող պրակտիկան և ձևավորել մարդակենտրոն մոտեցում՝ հատկապես ծնող-երեխա հարաբերություններին առնչվող հարցերում»։

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
12418:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
23214:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
39110:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
27809:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
245Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
235Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
453Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
768Երեկ, 13:57