«Ծառայողական աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան․ փրկարար է զոհվել»․ ՆԳՆ ՓԾ

557
Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ., 19:00
Վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան․ զոհվել է փրկարար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Խոր վշտով հայտնում ենք, որ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում ծառայողական աշխատանքների իրականացման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:
Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։
Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:
ՆԳՆ Փրկարար ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված փրկարարի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին»։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
12418:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
23214:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
39110:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
27809:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
245Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
235Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
453Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
768Երեկ, 13:57