Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ ՓԾ

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ, Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ Տավուշի մարզում, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր, պետական և համայնքային գերատեսչությունների աշխատակիցներ․ ներգրավված է նաև անհրաժեշտ տեխնիկա։
Հրդեհաշիջման գործողությունները կազմակերպվում և կառավարվում են տեղում ձևավորված օպերատիվ շտաբի կողմից։ Շտաբի ղեկավարումը իրականացնում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Տեղում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը համակարգում և իրականացնում է լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը՝ ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն և ընթացիկ զարգացումները։
Օպերատիվ և համակարգված միջոցառումների հետևանքով ամբողջությամբ մարվել են Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածի հրդեհները։ Տավուշի մարզի Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է։
Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում, շարունակվում են ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները։ Հիմնականում այրվել է խոտածածկ և բուսածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:
Այս պահին աշխատանքները լիարժեք վերահսկվում են, և իրականացվող միջոցառումները կշարունակվեն մինչև բոլոր հրդեհային օջախների ամբողջական մարում։
Ցավով հայտնում ենք, որ լայնածավալ գործողությունների ընթացքում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, տեղի է ունեցել դժբախտ պատահար․ զոհվել է հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս ծառայող շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ներքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված ծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։
Հանրությանը կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն և ցանկացած հրդեհի կամ ծխի դեպք նկատելու դեպքում անմիջապես զանգել 911։
Նշենք, որ պարբերաբար թարմացված տեղեկատվությունը հասանելի է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական հարթակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
12418:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
23214:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
39110:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
27809:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
245Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
235Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
453Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
768Երեկ, 13:57