2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի օլիմպիական կրակը վառվեց Հունաստանում

Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունն է տեղի ունեցել Հին Օլիմպիայում։
Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։ Ջահի վառման արարողությանը ներկա էին Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրին, ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Թոմաս Բախը, ՄՕԿ-ի կազմկոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն և այլ պաշտոնական ներկայացուցիչներ։
Վատ եղանակի պատճառով տոնակատարությունը հին մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան։ Ջահը վառվել է արևի ճառագայթի միջոցով։ Գերագույն քրմուհու դերը խաղացել է հույն դերասանուհի Մարիա Մինան։ Նա կրակը հանձնել է փոխանցավազքի առաջին մասնակցին՝ 2024 թվականի օլիմպիական խաղերի թիավարության բրոնզե մեդալակիր Պետրոս Գայդացիսին։
Փոխանցումավազքը կավարտվի դեկտեմբերի 4-ին Աթենքի Պանաթինայիկ մարզադաշտում՝ մոտ 450 ջահակիրների մասնակցությամբ: Այնուհետև ջահը կհանձնվի Իտալիայում կայանալիք Խաղերի կազմակերպիչներին: Երթուղու իտալական հատվածը կսկսվի դեկտեմբերի 6-ին Հռոմում և կընդգրկի ամբողջ երկիրը, ներառյալ Սիցիլիան և Սարդինիան: Ճանապարհորդությունը կավարտվի փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում՝ Օլիմպիական խաղերի բացման օրը:

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
95027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
34427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
97727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
110426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
50724.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
52924.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
52824.10.2026, 10:24