Սկանդալ՝ Նուբարաշենի թիվ 95 միջնակարգ դպրոցում

Նոյեմբերի 20-ին սկանդալային դեպք էր տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում: Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՆԳՆ Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է նշված դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, ապա մտել 8 «Բ» դասարան ու դասի ժամանակ խաթարել դպրոցի բնականոն աշխատանքը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դպրոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով Նուբարաշենի ոստիկանները բաժին են տեղափոխել 2 քաղաքացու՝ Նուբարաշենի բնակիչներ 41-ամյա Մելիք Գ-ին և 39-ամյա Սերյոժա Գ-ին: Մելիք Գ-ն եղել է դպրոցի ներսում և մոտ 5-10 րոպե գոռգոռացել է ուսուցիչների և աշակերտների վրա՝ ասելով, թե դուք էդքան կա՞ք, որ իմ տղային ծեծեք, իսկ երբ ժամանած ոստիկանները նրան բռնել են, բակում կանգնած Սերյոժա Գ-ն, տեսնելով, թե ինչպես են եղբորը ոստիկանները տեղափոխում, դպրոցի բակում սկսել է խախտել հասարակական կարգը, ծնողների և աշակերտների ներկայությամբ հնչեցրել է հայհոյանքներ, ապա փորձել է խոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը, ինչից հետո նրան նույնպես խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մելիք Գ-ն կոչումով փոխգնդապետ է և աշխատում է ՀՀ ուժային կառույցներից մեկում՝ որպես պետ:

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
12418:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
23214:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
39110:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
27809:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
245Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
235Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
453Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
768Երեկ, 13:57