«Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շնորհավորում եմ մեր հանրությանը:
2021 թվականից սկսած՝ մեր պայքարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապես բավարարված է:
Մեր հանրության, քաղաքական ուժերի ճնշման ներքո պարտադրեցինք իշխանություններին հրապարակել կարգավորման չհրապարակված պլանները: Մենք դրեցինք Նիկոլ Փաշինյանին ծանր երկընտրանքի առաջ. չհրապարակել իրեն առաջարկած կարգավորման պլանը և կուտակել հանրության կասկածները իր հանցավոր որոշումների վերաբերյալ կամ՝ հրապարակել և փորձել մինչև ընտրությունները ուղեղների լվացմամբ մարսել հրապարակման վնասները: Արդյունքում, նա ընտրեց երկրորդ ճանապարհը և մենք վերջապես ստացանք 2019 թվականի պլանի բացահայտումը («Կրուտիտները», որ հրապարակումը կապված է Մինսկի Խմբի ֆորմալ լուծարման հետ, չեն աշխատում, որովհետև Արցախի հայաթափումից հետո սպառվել էր Մինսկի Խմբի առաքելությունը և նրա հովանավորությամբ բանակցային գործընթացը, հետևաբար, և խորհրդապահության անհրաժեշտությունը):
Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին. եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ:
Հանրության ձեռք բերած հաղթանակը, սակայն, մասնակի է: Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019 կարգավորման առաջարկին և դա անգամ ավելի կարևոր պահանջ էր: Փաշինյանն այն չի հրապարակել:
Կա երկու հնարավոր բացատրություն.
1) Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը էլ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը,
2) Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում՝ որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը՝ փաստորեն, մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը:
Այսօր այսքանը: Մամուլի բազմաթիվ միջոցներ հիմա դիմում են ինձ հրապարակված փաստաթղթերի մեկնաբանությունների համար: Հաշվի առնելով մամուլի միջոցների հետաքրքրությունը հարցի վերաբերյալ՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին հրավիրում եմ ասուլիս «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում (65 Հանրապետության փողոց) «Պանորամիկ» սրահում»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
226Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
155Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
200Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
194Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
166Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
160Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
13219.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
13019.09.2026, 23:12