NASA-ի «Արտեմիս II» լուսնային առաքելության տիեզերանավը բերվել է մեկնարկային հրապարակ

«Արտեմիս II» մարդատար առաքելության համար նախատեսված «Օրիոն» տիեզերանավը տեղափոխող տիեզերական մեկնարկային համակարգը (SLS) հասցվել է Ֆլորիդայի Քենեդիի տիեզերական կենտրոնի մեկնարկային հրապարակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային օդագնացության և տիեզերական տարածության վարչությունը (NASA):
NASA-ն պարզաբանել է, որ մասնագետները հրթիռը և տիեզերանավը հանել են տիեզերանավի հավաքման շենքից և համալիրը տեղափոխել մեկնարկային հրապարակ։
Ինչպես նախկինում հայտարարել էր գործակալությունը, «Արտեմիս II» առաքելության մեկնարկի պատուհանը բացվում է փետրվարի 6-ին։ NASA-ն դեռևս չի հայտարարել մեկնարկի կոնկրետ ամսաթիվ։ NASA-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմանը հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մեկնարկից առաջ պետք է իրականացվեն ստուգումների ամբողջական շարք։ Նա նշել է, որ անձնակազմը և տեխնիկական թիմերը պատրաստ են իրականացնել առաքելությունը։
«Արտեմիս» ծրագիրը NASA-ն ներկայացրել է 2019 թվականի գարնանը և բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլը ներառում էր «Օրիոն» տիեզերանավի անօդաչու թռիչքը Լուսնի շուրջ և դրա վերադարձը Երկիր։ «Արտեմիս I» առաքելությունը տևել է 2022 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 11-ը։
Երկրորդ փուլը ներառում է չորս տիեզերագնացներից բաղկացած անձնակազմի հետ լուսնի վրայով թռիչք։ Երրորդ փուլում ՆԱՍԱ-ն նախատեսում է տիեզերագնացներ վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
259520.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204017.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
309517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
230813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244011.10.2026, 23:42