Գիտնականները վերականգնել են ամերիկացիների 8500-ամյա նախնու արտաքինը

Բրազիլացի գիտնականները ստեղծել են հյուսիսամերիկացիների հնագույն նախնու՝ Քենևիկյան մարդու դեմքի եռաչափ պատկերը: Գիտնականների խոսքով՝ սա «ուժեղ և դիմացկուն մարդու» դեմք է, իսկ նրա դիմագծերը վկայում են «գոյատեւման ռեժիմում մշտական ֆիզիկական աշխատանքով ապրելու» մասին: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Քենևիկյան մարդու լավ պահպանված մնացորդները հայտնաբերվել են Վաշինգթոն նահանգում՝ Քենևիկ քաղաքի մոտակայքում, 1996 թվականին: Գտածոյի ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ այդ մարդն ապրել է մոտ 8,5 հազար տարի առաջ, մահացել է 40-55 տարեկան հասակում և թաղվել: Նրա արտաքին տեսքը վերականգնվել է լավ պահպանված գանգի միջոցով եռաչափ մոդելավորման օգնությամբ՝ հիմնվելով «անատոմիայի գիտելիքների և վիճակագրության» վրա:
Գիտնականները նշում են, որ այս վերականգնումը թույլ է տալիս բավականին ճշգրիտ վերականգնել արտաքին տեսքը, բացառությամբ այնպիսի մանրամասների, ինչպիսիք են մաշկի գույնը և դեմքի ու գլխի մազերի բաշխումը: Հետևաբար, մորուքի, բեղերի և սանրվածքի ձևը մոդելավորվել է «առկա գիտելիքների և տվյալների» հիման վրա ծրագրային ապահովման միջոցով: Ավելին, մնացորդների վերլուծությունը բացահայտել է անհատի կողմից ստացած բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ և վերքեր, որոնցից մի քանիսը կարող էին մահվան պատճառ լինել:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
259520.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204017.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
309517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
230813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244011.10.2026, 23:42