«Հնարավոր է՝ էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրերի մասին օրենքի կիրառման ժամկետները վերանայենք». Արսեն Թորոսյանը
![]() 247 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 14:18 «Մենք տեսնում ենք իրավիճակը և գնահատում ենք, թե ինչքան սուր է այն, և համապատասխան լուծումներ ենք հիմա մշակում»,- այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով աշխատանքային պայմանագրեր կնքելիս էլեկտրոնային ստորագրություն ունենալու պարտադիր պայմանի վերաբերյալ որոշմանը։ «Մի կարևոր հանգամանք կա. քանի որ նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգ ենք ներդնում, որը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի, խնդիր է առաջանում այս պահին տրամադրվող ID քարտերի և ապագայում տրամադրվող ID քարտերի հետ բալանսի միջև: Նաև դրանով պայամանավորված՝ կարող է լուծումներ գտնենք, որովհետև եթե նույնիսկ հիմա օրուգիշեր աշխատեն այդ սարքերը, թեև սահմանափակ թողունակություն ունեն, հետո կարիք է լինելու անցում կատարել նորերին: Նաև դրանով և որոշ այլ պատճառներով պայմանավորված՝ հնարավոր է ժամկետների վերանայում իրականացնենք, այսինքն՝ օրենքի կիրառման ժամկետները վերանայենք, որպեսզի ոչ ոք չզրկվի իր աշխատանքի իրավունքից այն պատճառով, որ նոր կնքվող աշխատանքային պայմանագրերը հիմա պետք է լինեն էլեկտրոնային»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ մոտ 200 հազար քաղաքացի դեռևս չունի էլեկտրոնային ստորագրություն։ |

«Պաշտպանական կառույցները դառնում են քարոզչա-զբոսաշրջային նշանակության օբյեկտներ»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
3223:18
«Իրանական հրթիռների հարվածները՝ Սաուդյան Արաբիայում ամերիկյան թիրախներին»․ Փույա Հոսսեինի (տեսանյութ)
6722:48
«Այս արցախցին շնորհակալություն է հայտնում Փաշինյանին՝ արցախահայերի բռնի տեղահանության համար»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
21422:12
«Ոնց որ Օսվենցիմից պրծաց հրեաները գերմանացիներին շնորհակալություն հայտնեին»․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
12821:48
«Տեսնելով պետական աջակցության ավելացումը՝ բարձրացնելու են տների գները»․ Էրիկ Բեգլարյան
16121:36
«Սա նախազգուշական «կրակոց» է՝ ուղղված իրենց բացահայտորեն քննադատողներին»․ Արմինե Օհանյան
12421:06
«ԼՂ-ից տեղահանվածներին երևանամերձ մարզերում 3 միլիոն էինք տրամադրում, կդարձնենք 4 միլիոն»․ Նիկոլ Փաշինյան
16220:12
«Մարտահրավերներ են ի հայտ գալու համաշխարհային էներգետիկ անվտանգության ոլորտում»․ Ոսկան Սարգսյան
18719:18
