Շաբաթ, 16 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել․ «Հրապարակ»

ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել․ «Հրապարակ»
88
Այսօր, 09:06

«Հրապարակ»-ը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել կուսակցության հայտարարագիրը։ Կուսակցությունը հանրապետությունով մեկ 336 գրասենյակային տարածք է վարձակալել։ Հայտարարագրում նշված է, որ ՔՊ-ն «Սիվիկ նյուզ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է։ Որպես եկամուտ՝ կուսակցությունը հայտարարագրել է 234 մլն 727 հազար 890 դրամ, որը ՔՊ-ի հաշվին է փոխանցել Ազգային ժողովը՝ որպես պետական ֆինանսավորում։ Սա այն գումարն է, որ պետությունից ստանում են ընտրություններում հաղթած կուսակցությունները։ 481 մլն 790 հազար 400 դրամ, այսինքն՝ 1 մլն 200 հազար դոլարից ավելի իշխող կուսակցությունը նվիրատվություն է ստացել տարբեր անձանցից։ Որքան էլ որ այս գումարը մուտքագրվել է կուսակցության բյուջե, այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան։ Որպես անդամավճար՝ ՔՊ անդամներից ստացել է ընդամենը 129 մլն 524 հազար 599 դրամ։ Այլ մուտքեր էլ կան․ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, պարտվելով դատարանում, որպես դատական ծախսերի փոխհատուցում, վճարել է 120 հազար դրամ, «24 նյուզ» ՍՊԸ-ն՝ 446 հազար դրամ։ Այսպիսով, ՔՊ-ի ընդհանուր եկամուտները մեկ տարում կազմել են 846 մլն 608 հազար 889 դրամ։ Այդ գումարից հայտարարագիր ներկայացնելու պահին եղել է 127 մլն 898 հազար 665 դրամ։

Նշենք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին՝ ըստ ստացած ձայների, գումար է հատկացվում բյուջեից։ Ընդհանուր՝ 520 մլն 733 հազար դրամը բաշխվել է փուլային եղանակով՝ ըստ եռամսյակների։ ՔՊ-ին տրամադրվել է 268 մլն 309 հազար, «Հայաստան» դաշինքին՝ 163 մլն 221 հազար, ԲՀԿ-ին՝ 50 մլն 444 հազար դրամ։ Գումար է հատկացվել նաեւ «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758 հազար դրամ, թեեւ վերջինս ԱԺ-ում մանդատներ չուներ, բայց նախորդ ընտրությունների ժամանակ ստացել էր ձայների 3.04 տոկոսը»։