«Փաշինյանը հաղթեց մարտում։ Կհաղթի՞ նաև պատերազմը»․ #TRT

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ հաղթում է։ Այսպիսով, ակնկալվում է, որ երկիրը կշարունակի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև եվրոկառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը:
Փաշինյանի կառավարության քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, ինչպես նաև Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության հասնելը։ Այս գործընթացն ավարտելու Բաքվի հիմնական պահանջը Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն են: Ընտրությունների նախօրեին, ելույթ ունենալով հանրահավաքում, Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման կարևորության մասին, չնայած նա փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորել է դատական բարեփոխումների համատեքստում։
Հաղթանակը թույլ կտա Փաշինյանին ավելի վստահորեն առաջ շարժվել իր հայտարարած կուրսով, սակայն հնարավոր սահմանադրական փոփոխությունները կպահանջեն հանրաքվե, մի գործընթաց, որը նախ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, որտեղ, դատելով ընտրությունների նախնական արդյունքներից, Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չունի։
Շատ փորձագետներ Հայաստանում կայացած ընտրությունները բնութագրել են՝ որպես երկրի արևմտամետ ուղու վերաբերյալ հանրաքվե. Փաշինյանի հաղթանակը նշանակում է եվրոպական կառույցներին ինտեգրման շարունակականություն։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է Ռուսաստանի գլխավորած դաշինքների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փաստացի անդամ։
Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը TRT-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ եթե Մոսկվան կոշտ դիրքորոշում որդեգրի, Հայաստանը կարող է ստիպված լինել դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Վրացի քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն ավելի հոռետեսական կանխատեսում է առաջարկել Երևանի համար՝ համեմատելով Հայաստանում ստեղծված իրավիճակը «վրացական սցենարի» հետ. երկրի դեմ կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ, էներգետիկ շանտաժ և բանավոր սպառնալիքներ, ինչպես նախկինում կիրառվում էին Վրաստանի դեմ։ TRT-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում փորձագետը նշել է, որ գործը դժվար թե հասնի 2008 թվականի նման պատերազմի, թեև նման տարբերակը լիովին բացառել նույնպես չի կարելի։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը կատարել է իր «նվազագույն խնդիրը»՝ պահպանելով վարչապետի պաշտոնը և ապահովելով իր կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, ինչը «Քաղաքացիական պայմանագրին» տալիս է հայ ժողովրդի կողմից գործնականում քարտ-բլանշ՝ շարունակելու արդեն սկսված նախաձեռնությունները։
Այնուամենայնիվ, փոփոխությունների ուղին ամենևին էլ հեշտ չի թվում։ Եվրոինտեգրման կուրսը արագ գործ չէ, Ադրբեջանի հետ խաղաղությունը, չնայած ձեռք բերված առաջընթացին, դեռ չի կնքվել, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դեռ չի ավարտվել։ Եվ այդ բոլոր խնդիրները հայկական իշխանությունները ստիպված կլինեն լուծել Ռուսաստանի կողմից աճող ճնշման պայմաններում։ Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին հասնել նախանշված նպատակներին՝ ժամանակը ցույց կտա։

Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
3601:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
8400:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
5700:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
57Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
46Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
77Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
112Երեկ, 22:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
62Երեկ, 22:01