«Այս ընտրությունների լեգիտիմությունը կասկածելի է առնվազն երեք պատճառով»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս ընտրությունների լեգիտիմությունը կասկածելի է առնվազն երեք պատճառով.
1. Հունիսի 7-ին տեղամասերը փակվելուց հետո քվեարկության արդյունքների հաշվարկը դանդաղ և անհասկանալի էր:
2. Ընտրողների քվեների ընդամենը 10 տոկոսը հաշվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց ասուլիս հրավիրել և իրեն հայտարարել վարչապետ, որպեսզի «հաղթանակ»-ի արագ հաստատմամբ կոծկի ձայների հաշվարկի անարդար գործընթացը:
3. Տեղամասերում վերահաշվարկի արդյունքները ցույց են տալիս, որ մյուս կուսակցություններից ձայներ են փախցրել կամ ԿԸՀ-ն կեղծել է արձանագրության մեջ եղած թվերը:
Այս պահին ճնշում է գործադրվում ընտրություններում 4% տոկոսի շեմն անցած Բարգավաճ Հայաստան կուսակցության վրա, իսկ հաշվարկի ժամանակ ԲՀԿ ձայները կասկածելիորեն տատանվում էին:
Այս պարագայում, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը վերցնեն մանդատները, ուրեմն իրենք հաստատելու են Փաշինյանի լեգիտիմությունը և հինգ տարի ֆիզկապես և հոգեպես խոշտանգվելու են պառլամենտում, իսկ իշխանությունը զբաղվելու է մանդատագողությամբ՝ վերջնականապես խայտառակելով ընդդիմությանը:
Վերջին հինգ տարին բոլորին պիտի դաս լինի»:

Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից
5123:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը (տեսանյութ)
4522:54
Հայտնի է՝ ովքեր են «Հայաստան» դաշինքից դարձել պատգամավոր
5222:42
Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ից դարձել պատգամավոր
6622:30
«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6721:30
Ալիևը բացահայտել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բաքվում կայացած գաղտնի հանդիպումը, որից ինքը տեղյակ չի եղել
20820:40
«Վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը»․ Արա Պողոսյան
6820:12
ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
8319:42