Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն, մեր աղբյուրներն ասում են, որ, այնուամենայնիվ, մի քանի փոփոխություն կլինի: Մասնավորապես՝ խոսվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեռանալու մասին: ԲՏԱ նախարարությունում արդեն քննարկվում է այս թեման:
Խոսվում է նաև, որ այս տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ: Արմեն Մելիքբեկյանն արդեն հայտարարել է այն մասին, որ չի առաջադրվելու: Սակայն Հայրապետյանի պաշտոնանկությունը ևս մի բանի մասին է խոսում՝ այս իշխանությունը շարունակ թմբկահարում է, թե բարձր տեխնոլոգիական ոլորտում իբրև թե մեծ հաջողությունների են հասել, մեծ ձեռքբերումներ ունեն հատկապես պաշտպանական ոլորտի հետ կապված, այդ դեպքում՝ ինչո՞ւ են ուզում փոխել ԲՏԱ նախարարին: Թեև չի բացառվում, որ Մխիթար Հայրապետյանին հանելու պատճառը ոչ թե աշխատանքային թերացումներն են, այլ, ասենք՝ քարոզարշավի ժամանակ դրսեւորած պասիվությունը կամ որևէ այլ բան»:

«Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը». Զելենսկի
1216:35
«Վենսին կարող են մեղադրել ԱՄՆ-Իրան հուշագրի խափանման համար». #Politico
4315:56
«Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները». Արա Պողոսյան
9611:00
ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող ավելի քան 300 թիրախների
18609:57
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
18909:30
«Բռնակալները ժողովրդի անունից են հանդես գալիս»․ Ստեփան Դանիելյան
17503:06
Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին
352Երեկ, 22:18
«Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ որոշմամբ սա արձանագրվել է»․ Արամ Վարդևանյան
203Երեկ, 21:36