Ոչ մեկը չի համաձայնում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ԱԺ խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում։ Երեկ տեղեկացանք, որ պատգամավորներից որևէ մեկը հանձն չի առնում ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը՝ կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ մեքենայի թրթուրների տակ։
Պատգամավորները կարծում են, որ այդ ծանր առաքելություն-պարտականությունը պետք է իր ուսերին վերցնի իշխող կուսակցությունը՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանի կամ Սամվել Բաբայանի թիմակիցները: Սակայն Հարությունյանի «Ազատ հայրենիքում» ցանկացող չկա, Բաբայանի թիմակիցներն էլ են հրաժարվում՝ համարելով, որ դա մեծ խմբակցության պարտականությունն է։ Մինչդեռ հուլիսի 9-ին լրանում է հրաժարականի մեկ շաբաթը, և եթե Դանիելյանը պնդի այն, ապա մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Այժմ ԺՊ-ն Բաբայանի թիմակից, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցն է»:

«Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը»․ Էդուարդ Շարմազանով
209:42
Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
4109:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
320Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
192Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
222Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
227Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
187Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16929.08.2026, 23:48