«Լավ է, որ այսօր հենց Քոչարյանն է հերքում «պրիյեմնիկի» մասին շրջանառված թեզը»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրակարակել՝ կից գրելով․ «Ռոբերտ Քոչարյանն այս տեսանյութում ասում է, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանն իր թեկնածուն չէր, և ինքը նույնիսկ չի մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության փոխանցման տպավորություն անգամ չստեղծվի։
Սակայն սա նույն մարդն է, ով ընդամենն ամիսներ առաջ հայտարարում էր, թե իր կյանքի ամենամեծ սխալը «պրիյեմնիկի» հարցն էր՝ ակնարկելով, որ իշխանությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին։
Լավ է, որ այսօր հենց Ռոբերտ Քոչարյանն է հերքում իրականության հետ որևէ կապ չունեցող այդ պնդումը և սեփական խոսքերով փաստում, որ «պրիյեմնիկի» մասին տարիներ շարունակ շրջանառված թեզը չի համապատասխանում իրականությանը։
Հ.Գ. Հատկանշական է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքի 508-րդ էջում գրում է. «Նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ նա (Մանվել Գրիգորյանը) հանդիպում խնդրեց… Ինձ համար անսպասելի ասաց, որ Սերժ Սարգսյանին հետնորդ դարձնելը մեծ սխալ է… Մանվելը համառորեն համոզում էր փոխեմ որոշումս և ինքս գնամ ընտրությունների»։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանն այսօր սեփական հայտարարությամբ փաստացի հերքում է ոչ միայն ամիսներ առաջ իր տված հարցազրույցը, այլև իր իսկ գրքում հրապարակված պնդումները։ Սա հերթական անգամ բացահայտում է, որ «Սերժ Սարգսյանը Քոչարյանի պրիյեմնիկն էր» թեզը քաղաքական նպատակներով տարիներ շարունակ շրջանառված ապատեղեկատվություն էր, որը այսօր հերքվում է հենց դրա գլխավոր տարածողի կողմից»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
244Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
156Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
187Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
192Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
169Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15029.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13229.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
29329.08.2026, 22:36