«TRIPP-ի հեռանկարները կարող են տարբեր լինել»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի։
Թե ովքեր են լինելու այս նախագծի կապալառուները, ում են ֆինանսավորելու, ովքեր են մասնակցելու, ներդրումներ անելու, կառավարելու և կառուցելու՝ դեռևս չի հաղորդվում։ Սակայն անգլիացի փորձագետները, որոնց դժվար է մեղադրել միամտության մեջ, հստակ նշում են, որ այդ ամենով զբաղվելու են Թուրքիան և Ադրբեջանը։
Ամենայն հավանականությամբ, հավելյալ ֆինանսավորումը կտրամադրվի թուրքական և ադրբեջանական ընկերությունների կողմից, որոնք նաև կստանձնեն կառավարման և շինարարության աշխատանքները, ինչի արդյունքում, ըստ այս գնահատականի, Մեղրին կանցնի Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դա բարդ չէ պատկերացնել։
TRIPP-ի հետագա հեռանկարները կարող են տարբեր լինել.
1. TRIPP-ը կկառուցվի Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ֆինանսական ու քաղաքական վերահսկողության ներքո։ Այդ դեպքում այն կարող է դառնալ Իրանի հաջորդ թիրախը՝ հերթական զինադադարից հետո։
2. TRIPP-ը կկառուցվի, բայց նոր բանաձևով. այն կունենա նոր ներդրողներ՝ Ռուսաստանը, Իրանը, արաբական երկրները, Չինաստանը կամ այլ պետություններ։
3. TRIPP-ի շինարարությունը կդադարեցվի։
Մեծ նշանակություն կունենա նաև այն, թե ինչպես կզարգանա հակամարտությունն Ուկրաինայում։ Ուժերի հարաբերակցության փոփոխությունը և այդ հակամարտության ելքը կազդեն Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման վրա»։

«Աղվան Վարդանյանը 7 սրոկ նստեց ԱԺ»․ Սյուզի Բադոյան
1116:48
«Ազգի համախմբման համար անհրաժեշտ է նրա իսպառ բացակայումը»․ Լևոն Ջավախյան
1916:42
«TRIPP-ի հեռանկարները կարող են տարբեր լինել»․ Արթուր Խաչիկյան
2116:36
«Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի»․ Բայրամով (տեսանյութ)
2616:30
Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք (տեսանյութ)
4316:06
Լավրովի և Բայրամովի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5215:54
«Հրապարակային բանավեճի առաջարկ եմ անում». Գևորգ Պետրոսյան
3815:48
Դատախազը միջնորդել է 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի կալանքը (տեսանյութ)
4515:36