«Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիևի հետ հանդիպումից հետո»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե՛ Հայաստան–ԵՄ, եւ թե ռեգիոնալ հարցերի։
Այս հեռախոսազրույցն առաջին հերթին ուշադրության է արժանի նրանով, որ Մերցի եւ Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Իլհամ Ալիեւի Գերմանիա կատարած այցից անմիջապես հետո։ Սա աներկբա նշանակում է, որ Փաշինյան–Մերց հեռախոսազրույցը կապված է այդ այցի, այդ այցի ընթացքում քննարկված որեւէ հարցի հետ։ Իսկ, եթե խոսենք ավելի ստույգ, ապա մեծ հավանականությամբ՝ Մերցը Ալիեւի հետ քննարկումներից հետո Փաշինյանի հետ է խոսում ինչ-որ բան համոզելու համար։ Այստեղ գործում է դասական մեխանիզմը, որի մասին խոսել եմ բազմիցս՝ եվրոպացիների համար նպատակ է Հայաստանի հանձնառությունների միջոցով Ադրբեջանի հետ ստրատեգիական պայմանավորվածությունների գալը։ Նույնն իհարկե ամերիկացիների համար, պարզապես ներկայումս ԱՄՆ ու ԵՄ ստրատեգիական նպատակները փոքր ինչ տարբեր են։
Մյուս կողմից սակայն, հարկ է իրավիճակը դիտարկել այլ ռակուրսով էլ։ Մասնավորապես, երեկ ես անդրադարձա, որ Ալիեւը Բեռլինում հաստատել է, որ Բաքվում եղել է Գերմանիայի ու ՌԴ պաշտոնյաների հանդիպում։ Թե ինչ են խոսել, պարզ չէ, Ալիեւն էլ հայտարարել է, թե իրեն դա հայտնի չէ։ Բայց, բարձրաձայնումն ինքնին ուշագրավ է եւ, թերեւս, չէր կարող լինել առանց հանդիպած կողմերի համաձայնության։
Հարց կառաջանա, թե այս պարագայում ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը, եթե Բաքվում են հանդիպել Գերմանիայի եւ Ռուսաստանի պատվիրակները։ Այստեղ այդուհանդերձ ուշադրություն կհրավիրեմ մի հանգամանքի։ Ո՞վ էր բացակայում Հայաստանում մայիսի սկզբին տեղի ունեցած եվրոգագաթնաժողովային խրախճանքին։ Այո՝ ԵՄ առաջատար պետություններից մեկի կանցլերը՝ Մերցը։
Ինչո՞ւ էր Մերցը իրեն հեռու պահել Երեւանում կազմակերպված այդ հավաքից։ Արդյո՞ք դա ակնարկ էր կամ ազդակ էր Մոսկվային։ Եվ կարո՞ղ էր դա նշանակություն ունենալ հետո Բաքվում կայացած հանդիպման համար։
Կարծում եմ, որ առնվազն հարց է»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
20111:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
13508:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
17001:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
17400:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
16000:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
142Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
121Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
268Երեկ, 22:36