«Տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը Մերձավոր Արևելքը և հարակից երկրները վերածել են հրավտանգ տակառի»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ մի շարք լրատվամիջոցների, հաստատել են տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, երեկ օգտագործել են Rockwell B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչներ՝ Իրանի տարածքում թիրախներին հարվածներ հասցնելու համար։
2025թ-ի հունիսից հետո, Իրանի հետ հակամարտությունում, սա B-1 ծանր ռմբակոծիչների առաջին մարտական առաքելությունն էր։ Դրանց կիրառումը վկայում է ԱՄՆ ռազմարշավի զգալի ընդլայնման և լարվածության սրման մասին։
Լարվածության աճին զուգահեռ՝ Միացյալ Նահանգները տարածաշրջան են տեղափոխում հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումներ, «Ստելս» (անտեսանելի) կործանիչներ, ռազմավարական ռմբակոծիչներ և ռազմա-բժշկական բրիգադներ՝ ազդարարելով, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ գործողությունների ցանկացած հնարավոր սցենարի։
The Wall Street Journal-ը ևս հայտնում է, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ նախապատրաստվելով Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր սրմանը։
Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի տարածքից Մերձավոր Արևելք են տեղափոխվել հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այդ մասին վկայում են ավիաթռիչքների մոնիթորինգի տվյալները և ամերիկյան աղբյուրների հաղորդումները։
Միաժամանակ կործանիչների էսկադրիլիաներ են տեղակայվել Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում, իսկ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում տեղակայված ռազմավարական ռմբակոծիչները բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։
Չնայած ԱՄՆ դեմոկրատների դիմադրությանը՝ երեկ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 95 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջետային փաթեթը, որը ներառում է նաև լրացուցիչ 60 միլիարդ դոլար Պենտագոնի համար՝ Իրանի դեմ տարվող պատերազմի ծախսերը հոգալու նպատակով։ Օրինագիծն ընդունվել է 216 կողմ և 214 դեմ ձայներով։
Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, 2027թ. համար հաստատել է պաշտպանության մասին օրինագիծ՝ ռեկորդային 1,15 տրիլիոն դոլար բյուջեով։ Սա շուրջ 190 միլիարդ դոլարով ավելին է, քան 2026թ. համար ծրագրված ռազմապաշտպանական ծախսերը:
Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ կրկին աճող ռազմական էսկալացիային զուգահեռ, մերձավորարևելյան բազմաշերտ հայամարտության մեջ են ներքաշվում նաև տարածաշրջանային ու արտատարածաշրջանային մի շարք երկրները: Զուգահեռաբար գործընթացներ են զարգանում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի շուրջ:
Էներգետիկ ռեսուրսների, գործող ու նախագծվող հաղորորդակցության ուղղիների վրա ազդեցությունը պահելու, ընդլայնելու, առկա ռեսուրսները տիրապետելու, վերաբաշխելու, մասնաբաժին ստանալու, դրանցում փայ մտնելու, ուղիները վերափոխելու, վերահսկելու կամ խոչընդոտելու՝ տարբեր երկրների մեծ ու փոքր շահերը, Մերձավոր Արևելքը և հարակից երկրները (նաև մեզ) վերածել են հրավտանգ տակառի»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
20111:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
13508:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
17001:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
17400:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
16000:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
142Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
121Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
268Երեկ, 22:36