«Հարյուր անգամ դիմել եմ, ոչ մի քայլ չի արել». Արշակ Սադոյան

«Նոյյան Տապան»-ի եթերում «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն ասել է, որ համազգային մեծ հավաք հրավիրելը, ազգ-կազմակերպություն ձևավորելը կարևոր է: «Պետք է ձևավորվի ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում գրանցված համահայկական մասնավոր ռազմականացված կազմակերպություն: Դրա նպատակը պետք է լինի պաշտպանել բոլոր ազգերին՝ օտարների ոտնձգություններից, նաև սահմանները պաշտպանել: Պատկերացրեք՝ եթե ձևավորված լիներ համահայկական մասնավոր ռազմականացված կազմակերպություն՝ ԱՄՆ-ում գրանցված, 44-օրյա պատերազմն այլ հունով կընթանար, Ղարաբաղի էթնիկ զտումը չէր էլ լինի: Ինչքա՜ն ազգադավ դավաճան է Նիկոլ Փաշինյանը, երբ հարյուր անգամ դիմել եմ այս հարցով, ոչ մի քայլ չի արել: Իսկ հիմա ժամանակն է արհեստական բանականության օգնությամբ, ստիպել, պարտադրել, որպեսզի հրավիրվի համահայկական հավաք և հավաքը ձևավորի ցանցային այն կառույցը, որի մասին ԱԲ-ն էլ ասաց: Դա շատ ավելի հզոր կլինի, քան այս փոքրիկ երկրում 2,5 մլն հայության պետություն կոչված ՀՀ-ն»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավորը:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
19311:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
13108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
16601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
17000:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
15800:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
140Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
119Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
263Երեկ, 22:36