«Հունաստանի և Կիպրոսի զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու հանգամանք»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի պատմության մեջ սպառազինության գնման ամենամեծ գործարքին։
«Աքիլլեսի վահան» ծավալուն ծրագրի շրջանակում Աթենքը 3,5 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով, ձեռք կբերի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։
Գործարքի շրջանակում նախատեսվում է գնել Barak MX ՀՕՊ համակարգը, որն արտադրվում է Israel Aerospace Industries ընկերության կողմից և համալրված է իսրայելական Tomer ընկերության հրթիռային շարժիչներով։
Գործարքի մեջ մնում են «Դավթի Պարսատիկ» (David’s Sling) հակահրթիռային պաշտպանության համակարգերն ու SPYDER զենիթահրթիռային համալիրը, որը նույնպես մշակվել է Rafael-ի կողմից։
Այս համակարգերը նախատեսված են անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և ծովային թիրախների դեմ միջին հեռահարության պաշտպանություն կազմակերպելու համար։
«Աքիլլեսի վահան» ծրագիրը դարձավ Հունաստանի կողմից Իսրայելից իրականացված ամենախոշոր գնումը։ Մինչ այդ (2025թ.) երկու երկրների միջև խոշոր պայմանագիրը համարվում էր Elbit Systems ընկերության արտադրած PULS հրթիռա-հրետանային համակարգերի վաճառքը՝ 760 միլիոն եվրո արժողությամբ։
Նշենք, որ 2023թ. 1,2 միլիարդ եվրոյի արժեքով Barak MX համակարգեր էր ձեռք բերել նաև Ադրբեջանը, իսկ Ֆինլանդիան՝ «Դավթի պարսատիկ» համակարգը՝ մոտ 300 միլիոն եվրոյով։ 2026թ. հունիսին Rafael ընկերությունը մոտ 2 միլիարդ եվրոյի պայմանագիր էր կնքել նաև Ռումինիային SPYDER համակարգեր մատակարարելու համար։
Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը, և ապահովում է երկարաժամկետ պատվերների մեծ պորտֆել։
Բացի այդ, Հունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
19311:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
13108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
16601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
17000:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
15800:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
140Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
119Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
263Երեկ, 22:36