«Իրական արդարությունը կլինի այն օրը, երբ ոչ ոք ապօրինի չի կալանավորվի»․ Ռուբեն Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Մտորումներ...
Երեկ դատարանի բակից ազատ արձակվեցին իմ ավագ ընկերներ Դավիթ Ղազինյանը և Հայկ Սուքիասյանը:
Սա, իհարկե, ուրախալի լուր է։ Սակայն այս պատմության մեջ ամենակարևորը նրանց ազատ արձակվելը չէ, այլ այն, որ նրանք ապօրինի զրկված էին ազատությունից։
Եթե այսօր նրանք կարող են գտնվել ազատության մեջ, ապա պետք է հնչի ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ չէին կարող երեկ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը. մարդու ազատությունը չպետք է կախված լինի նրա քաղաքական կամ պաշտոնական կարգավիճակից։ Ազատության իրավունքը պետք է պաշտպանվի օրենքով, ոչ թե մանդատով կամ ինչ որ մեկի ցանկությամբ:
Ինձ համար Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է։
Իսկ իրական արդարությունը կլինի այն օրը, երբ Հայաստանում ոչ ոք ապօրինի չի կալանավորվի, և մարդու ազատությունը չի դառնա քաղաքական որոշումների կամ ընտրովի մոտեցումների առարկա»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
17811:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
12108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
15801:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
16200:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
15400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
136Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
115Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
255Երեկ, 22:36