«Սփյուռքի և ազգային գործիչների դեմ իշխանական հարձակումները տարբեր նպատակներ են հետապնդում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սփյուռքի, սփյուռքի կազմակերպությունների և ազգային գործիչների դեմ իշխանական հարձակումները տարբեր նպատակներ են հետապնդում:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, գործող ռեժիմը թիրախավորում է այն գործիչներին ու կառույցներին, որոնք համազգային խնդիրներով են զբաղվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արցախի խնդրից մինչև Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն:
Ոչ պակաս ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գործող ռեժիմը միաժամանակ փորձում է գոհացնել Բաքվին և Անկարային՝ մշտական ճնշումների ենթարկելով այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց հայանպաստ գործունեությամբ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների զայրույթն են առաջացրել:
Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները, ապօրինությունները, բռնությունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում»։

Հռոմի պապը կոչ է արել Ուկրաինայի հարցով բացել դիվանագիտության ճանապարհը
14916:12
«Հնարավոր է՝ Քոնգրեսի ընտրությունից առաջ Թրամփին անհրաժեշտ լինի ակտիվացնել օժանդակությունը Ուկրաինային». Հակոբ Բադալյան
8415:54
Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
14815:37
«Պուտինը կարող է հանդիպել Թրամփի հետ Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովում». Ուշակով
16814:55
Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև
15214:19
«ԱՄՆ-ն գիշերային ժամերին ականազերծել է Հորմուզի նեղուցը». #FT
16812:37
Պուտինը հաստատել է իր մտադրությունը՝ Ուկրաինայի հակամարտության հարցով շարունակել աշխատանքը ամերիկացիների հետ
10211:31
«Լենինին ճիշտ եք հիշել»․ Վարդան Բալյան
11409:06