ՌԴ Պետդուման նշել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում Հայաստանի համար հավանական ռիսկերը

102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը Շիրակից կարող է խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և սպառնալ Հայաստանի սեփական անվտանգությանը։ Այս կարծիքը հայտնել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը «Լենտա»-ին տված մեկնաբանության մեջ։
Խորհրդարանականն ընդգծել է, որ Անդրկովկասյան հանրապետության անվտանգությունը փխրուն է, մասամբ՝ հարևան Թուրքիայի հետ չլուծված խնդիրների պատճառով։ Կոլեսնիկի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի նման քայլերի ռազմավարական ռիսկերը և խուսափի պաշտպանական հարցերում քաղաքական մանևրներից։ Նա նաև նշել է, որ ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կարգավորվում է երկարաժամկետ երկկողմ համաձայնագրով, ուստի վերջնական որոշումը կայացնում է Ռուսաստանի ղեկավարությունը։
Մեկնաբանության պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունն էր, որ Երևանը չի առարկի բազայի փակմանը, եթե Մոսկվան նման որոշում կայացնի։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կոնտինգենտը Շիրակից դուրս բերելու իր պատրաստակամության մասին, եթե ՀՀ իշխանությունները դրա ներկայությունը համարեն անտեղի։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12600:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
323Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
130Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
318Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
207Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
108Երեկ, 22:00