«Մարզչից պահանջում են ազատման դիմում գրել Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։
Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ նրա ֆեյսբուքյան էջում լուսանկար է հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ։ Նախ զանգելով հրահանգել է Լևոն Քոչարյանի նկարը հեռացնել էջից և ազատման դիմում գրել։ Մերժում ստանալուց հետո իր մոտ է կանչել ըմբշամարտի մարզիչ Սմբատին ու դեմ առ դեմ զրույցի համար հրահանգել է այլ սենյակում թողնել հեռախոսը և նորից ազատման դիմում է պահանջել։ 2-րդ անգամ ենթակայի համառ մերժումից հետո քաղաքական հրահանգը սպառնալիքի է վերածվել՝ չես անի, ուրեմն կյանքդ դժոխքի կվերածենք, ըստ մարզչի՝ ասել է տնօրեն Գենադին, և այդ պահից սկսած՝ արդեն 2 ամիս հետապնդումների է ենթարկվում մարզիչը՝ թե՛ տնօրենի, և՛ թե ավելի վերևում գործող վերադասի կողմից։
Ենթադրվում է մարզադպրոցի տնօրենը հետևողականորեն դիմում է պահանջել, քանի որ մարզիչ Սահակը մինչ այդ էլ մերժել էր դիմավորել և քայլերթով ուղեկցել Ավանում քարոզարշավի եկած ՔՊ-ի ական թիմին՝ վարչապետի հետ։
նախընտրական օրերից սկիզբ առած այս մերժումների ֆոնին ծանր են տարել Լևոն Քոչարյանի հետ լուսանկարը, և արդեն իսկ կա որոշում՝ ազատվել ընդդիմադիրներին հետևող մարզչից։ Սմբատ Սահակյանը մանրամասներ է պատմում ինձ հետ զրույցում»։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
7309:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
13402:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
13201:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
13000:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
130Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
120Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
120Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
104Երեկ, 22:54