Ստամբուլում զբոսանավը բախվել է 200-ամյա առանձնատանը

Ստամբուլում զբոսաշրջային ջերմանավը բախվել է զբոսանավի, ապա՝ Բոսֆորի նեղուցի ափին գտնվող 200-ամյա առանձնատանը։
Ըստ թուրքական «Հուրիեթ» թերթի՝ պատմական առանձնատունը, որին բախվել է նավը, պատկանել է Օսմանյան կայսրության գլխավոր դատավորներից մեկին՝ Ղազաքեր Նեջմեթթին Էֆենդիին։ Տունը ներկայում պատկանում է բլոգեր և ձեռնարկատեր Դերին Մերմերջիին։
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Կանդիլլի շրջանում։ Ուղևորատար լաստանավը Բոսֆորում էքսկուրսիա էր կատարում, երբ անհայտ պատճառներով սկսել է շարժվել դեպի ափ։ Սկզբում այն բախվել է կայանված զբոսանավին, ապա բախվել առանձնատանը: Տեսախցիկների տեսագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է նավը ոչնչացնում տան մոտ գտնվող նավամատույցը։
Մերմերջին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դատարանների միջոցով փոխհատուցում է պահանջելու։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
4408:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12400:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
30100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
314Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
129Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
309Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
202Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
107Երեկ, 22:00