«Իրանի քաղաքացի թուրքերն ու ադրբեջանցիները տարածված են մեր երկրով մեկ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես շովինիստ չեմ ու հարգում եմ աշխարհի բոլոր ժողովուրդներին, բայց վերջին տարիներին Հայաստանում անկառավարելի կերպով լցվել են հատկապես Հնդկաստանից, Պակիստանից, Իրանից ու արաբական որոշ երկրներից եկած մեծ թվով մարդիկ։ Նրանք ծայրաստիճան աղքատ միջավայրերից են, որտեղ տարածված են հանցագործությունները և համաճարակները։
Այդ բոլորը նրանք իրենց հետ բերել են Հայաստան՝ ինչպես հանցավոր սովորույթները (գողություն, սպանություն, բռնաբարություն), այնպես էլ տարատեսակ վարակներ, որոնց մի մասը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
Ես հարգում եմ մեր հարևան պարսիկ ժողովրդին, այդ թվում՝ երկրի հյուսիսում ապրող թուրքախոս էթնիկ պարսիկներին, բայց երբ ես խոսում եմ Հայաստան ներթափանցած իրանցի թուրքերի, ադրբեջանցիների մասին, ապա դրանց չպետք է նույնացնենք Իրանի քաղաքացի պարսիկների հետ։ Իրանի քաղաքացի թուրքերն ու ադրբեջանցիները տարածված են մեր երկրով մեկ ու մանրամասն տվյալներ են հավաքագրում մեր անվտանգության, տնտեսության, սահմանային բնակավայրերի բնակիչների, նրանց երեխաների մասին։
Ես հարգում եմ նաև հնդիկ կամ արաբ ժողովուրդներին, բայց ես դեմ եմ, որ նրանց համար հասանելի լինեն Հայաստանի սահմանային տարածքները, և դա միայն նրա համար, որ այդ մարդիկ էժան աշխատուժ են։ Հայաստանի սահմանին՝ խրամատներում, բունկերներում կամ հենց սահմանամերձ բնակավայրերում աշխատելով՝ հնդիկ, պակիստանցի, արաբ կամ թեկուզ իրանցի բանվորներից շատերը կարող են գաղտնի տվյալներ վերցնել ու փոխանցել Ադրբեջանին։ Հայաստան եկած այդ բանվորներից շատերի անձնագրերում կան Ադրբեջան այցելության կնիքներ։ Ինչո՞ւ։
Հավանաբար, կարիք չկա հիշեցնելու, որ Պակիստանը շարունակում է թշնամական քարոզչություն իրականացնել Հայաստանի ու հայ ազգի նկատմամբ։
Ինչ վերաբերում է Հնդկաստանից եկածներին։ Հենց հնդկական ԶԼՄ-ներն ասում են, որ հիմա Հայաստանում ավելի քան 80.000 իրենց քաղաքացի կա, որոնք այստեղ զբաղված են սպասարկման ոլորտի տարբեր աշխատանքներով։ Այսինքն նրանք հիմա ավելի շատ են Հայաստանում, քան մեր բարեկամ եզդիները։ Այդ մարդկանց մեծ մասը իրականում էթնիկ հնդիկ էլ չի, այլ հիմնականում այստեղ եկել են Հնդկաստանի Փենջաբ նահանգից, որտեղ ապրում են սիկհ էթնիկ խմբերը։
Ձեր տեղեկացված լինելու համար ասեմ, որ ՄԱԿ-ում օրերս Ադրբեջանը մի քննարկում էր կազմակերպել՝ Հայաստանի Հանրապետությունը հռչակելով որպես «պատմական Ադրբեջան» ու պահանջելով Սևանա լիճը հանձնել Ադրբեջանին։ Այդ քննարկմանը ակտիվ մասնակցել են Հնդկաստանի սիկհ էթնոսի ներկայացուցիչները և դրական արձագանքել Ադրբեջանի պահանջին։
Վերլուծեք ինքներդ և գիտակցեք, որ Հայաստանի ներսում դանդաղ գործողության մեծ ռումբ է տեղադրվում»։

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների
1213:12
«Իրանի քաղաքացի թուրքերն ու ադրբեջանցիները տարածված են մեր երկրով մեկ»․ Նաիրի Հոխիկյան
3812:30
«Զինծառայող Հասանի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով»․ Հեգսեթ
12812:18
«Ամոթալի մակարդակ է COP17 ընդունող երկրի մայրաքաղաքում»․ Քրիստինա Վարդանյան
5912:06
Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը (տեսանյութ)
4910:54
«Ներկայացնել, թե Հայոց Հայրապետն անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և դատապարտելի». Տեր Սարգիս
7610:00
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8507:06
«Հայը հայի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի, ազգի տեսլականը ո՞րն է». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)
12801:00