«Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Իմ ծննդավայր Գեղարքունիքի Լիճք գյուղը մինչև 1604 թվականը եղել է ծաղկուն բնակավայր Կոթ հսկա քաղաքի կազմում։ Կոթը ժամանակի խոշոր տնտեսական ու մշակութային կենտրոններից էր և իր կազմում ուներ 30-ից ավելի գյուղեր, որոնց տարիքը գերազանցում էր 4000-5000 տարին։ Մեր գյուղը դրանցից մեկն էր, որտեղ հայերը ապրել են դեռևս Ք.Ա. 2300-ական թվականներից և ունեցել է Եղեգնագյուղ պատմական անվանումը, որովհետև գյուղի տարածքում եղեգն շատ է աճել։
Մեր գյուղից վերև եղել է «Պողոսի գյուղ» անվամբ մեկ այլ պատմական բնակավայր։
1604-ին Թուրքիայի ու Պարսկաստանի պատերազմի ժամանակ թուրքերը հարձակման էին անցել և նպատակ ունեին գրավել ու հայերին բնաջնջել ամբողջ Արևելյան Հայաստանում, այդ թվում' իմ ծննդավայր Եղեգնագյուղում, բայց պարսից Շահ Աբբաս Առաջինը նահանջի ճանապարհին տեղահանեց բոլոր այդ հայկական տարածքները' Էրզրումից մինչև Կարս, Գուգարք (Ջավախք), Շիրակից մինչև Նախիջևան, Սյունիքից մինչև Արցախ, Գեղարքունիք ու Արարատյան դաշտ։
Արցախում հայերը կարողացան մասամբ խուսափել տեղահանումից' ինքնապաշտպանության մարտերով ու սարեր բարձրանալով։ Իսկ Գեղարքունիքի Կոթ քաղաքն իր գյուղերով հանդերձ (այդ թվում Եղեգնագյուղը) ավերվեց, բնակիչներին տարան Պարսկաստան։
Ավերվեց ու հայաթափվեց ամբողջ Արևելյան Հայաստանը, իսկ հայերի փոխարեն մեր պատմական հողերում կարճ ժամանակ անց եկան ապրելու քոչվոր թուրքերը։ Նրանք ոչնչացրին Արմաղանի ստորոտի Պողոսի գյուղը, թալանեցին այն, ինչ մնացել էր Կոթ շքեղ քաղաքից, հողի տակ թաղեցին հազարամյա քրիստոնեական խաչքարերը, քանդեցին Կոթավանքը, իսկ բնակավայրն անվանեցին Ադիյաման։ Մեր Եղեգնագյուղն էլ քանդեցին, ոչնչացրին մեր մշակութային ժառանգությունը, գյուղն էլ կոչեցին Գյոլ։
Այդպես թուրքերը կեղտոտեցին մեր հայրենիքը մինչև 1829 թվականը, երբ ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմից հետո Արևելյան Հայաստանը անցավ Ռուսաստանի կազմ, և սկսվեց հայերի զանգվածային վերադարձ Արևելյան Հայաստան։ Իմ նախնիներն էլ այդ ժամանակ Մուշից ու Ալաշկերտից տեղափոխվեցին Գեղարքունիք' խուսափելով թուրքական ջարդերից։
Այսօր երբեմնի Եղեգնագյուղն այլևս Գյոլ չի կոչվում, այլ դարձել է Լիճք, որ թուրքական այդ զզվելի անվան հայերեն թարգմանությունն է, այնինչ Եղեգնագյուղը մեր գյուղի պատմական անունն է։ Չնայած դրան' Լիճք Եղեգնագյուղի բնակիչներին որ հարցնես, թե իրենք որտեղ են ապրում, մեծ մասը շարունակում է թուրքական անունը, թե գյոլեցի ենք։
Կոթն այժմ Գետաշեն գեղեցիկ հայկական անվամբ մեծ գյուղ է, Հայաստանի ամենամեծ գյուղը, բայց տեղի բնակիչները իրենց անվանում են թուրքական անվամբ ադեմանցի։
Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել և տեր լինել հայրենիքին, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու։
Ճանաչեք հայրենիքը, որ սիրեք ու տեր լինեք նրան»:

«Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու». Նաիրի Հոխիկյան
3901:06
«COP17՝ հանուն բնության, բայց ոչ՝ Շիկահողի». Դավիթ Գալստյան
3800:54
Մասկը Քոնգրեսի ընտրություններից առաջ հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 276 միլիոն դոլար
7300:36
«Չկա Yandex, չկա տրանսպորտի քարտեզ. ի՞նչ կապ ուներ տրանսպորտը Yandex-ի հետ». Սամվել Հայրապետյան
5700:06
Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)
64Երեկ, 23:42
«Այ բուդկի պաշտպան». Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
64Երեկ, 23:30
«Էս կնոջ արարքը հենց այն է, ինչ չի ուզում նիկոլիզմը, բայց օդ ու ջրի պես անհարժեշտ է մեր պետությանը». Արսեն Օհանյան
61Երեկ, 23:12
«Իրենց երեխեքը պիտի լինեն, իրենք իմ տեղը լինեն, որ հասկանան՝ ինչ ցավ է». Անի Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին (տեսանյութ)
67Երեկ, 23:00