«Ըստ երևույթին, դպրոցներում պատմության փոխարեն կդասավանդեն ապագա»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․ ««Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնսիկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։
Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»․ այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։
Ըստ երևույթին, շատ շուտով, դպրոցներում պատմության փոխարեն կդասավանդեն ապագա։ Օրինակ, Հայոց պատմությունը դարձրին Հայաստանի պատմություն։ Հաջորդիվ՝ Հայաստանի պատմությունը կդառնա Հայաստանի ապագա։
Խնդիրն այն է, որ, եթե պատմությունն այն է, ինչ պետք է տեղի ունենա, այլ ոչ թե տեղի է ունեցել, ապա ապագան էլ թերևս տեղի ունեցածն է։ Հետևաբար, պատմություն առարկան կվերանվանվի՝ ապագայի։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանի տրամաբանությամբ, իրական պատմությունն այն է, ինչ տեղի է ունենալու ապագայում, իսկ իրական ապագան այն է, ինչ տեղի է ունեցել անցյալում։
Այդպիսով, պետք է տեղի ունենա մեծ խմբագրում։ Օրինակ, հայ ժողովրդի Մեծ բանաստեղծի՝ «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան…» տողերը, պետք է վերաձևակերպել՝ «ես եկել եմ ապագայից, ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վառվող պատմություն»։
Ըստ ամենայնի, միջազգային հաջորդ որևէ միջոցառման վարչապետ Փաշինյանը կարող է մոտենալ ԱՄՆ նախագահ Թրամփին ու ոչ միայն հիշեցնելով իր մասին ասել՝ պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, այլ նաև ասել՝ «ես ձեր հնարած սուպերինտելեկտի» մարմնացումն եմ»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36