«Գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք»․ Մեսրոպ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ
ԻՍԿ ՔԱՂԱՔԸ ՊԱՀՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵ՞ՐԻՆԸ․․․
Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․
Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ
Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ
Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ
Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ
Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ
Իսկ օրինակ Վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում
Այս նախագծում ո՛չ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին,
Ո՛չ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։
ՔՊ-ի պատկերացմամբ Երևանը միայն քաղաքապետարա՞նն է, թե՞ նաև այն մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ քաղաքն ապրում է։
Երևանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ՝ դա երևանցիների գումարն է։
Սեփական աշխատավարձերը վերանայելուց առաջ գուցե արժե՞ր հիշել նաև նրանց, ովքեր ամեն օր իրական աշխատանքով սպասարկում են Երևանը։
Հ.Գ. Ձեր «պահած» Երևանը՝ մեկ պատկերով․․․
Այսօր՝ Բաղրամյան պողոտա, Ազգային ժողովի դիմաց
Փողոցի երթևեկելի հատվածում՝ աղբաման, աղբամանի մեջ՝ ծառի ճյուղեր․․․
Երևանը պատրաստվում է COP17-ին՝ կենսաբազմազանության միջազգային համաժողովին...
Եվ ահա քաղաքային իշխանությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում. ծառերը՝ աղբամաններում, աղբամանները՝ փողոցի մեջտեղում։
Թերևս սա կանաչապատման նորարարական ծրագիր է, որի մասին աշխարհը դեռ չգիտի․․․
Հուսամ՝ COP17-ի հյուրերին էլ կծանոթացնեք այս բացառիկ փորձին․․․
Իսկ մինչ այդ գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք․․․»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36