«Մեզ անհրաժեշտ է այլ Ուկրաինա, ոչ միայն` Ուկրաինայի այլ նախագահ». Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ

Կիևի համար ոչ միայն նախագահական ընտրությունները, այլև սկզբունքորեն նոր քաղաքական կուրսը կարող է նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, կարծում է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջորջ Գալոուեյը։
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։ Նա նաև մեղադրել է Զելենսկիին ամբողջ աշխարհի համար խնդիրներ ստեղծելու մեջ։ Թրամփի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ «Մեզ անհրաժեշտ է այլ Ուկրաինա, ոչ միայն Ուկրաինայի այլ նախագահ։ Եթե Զելենսկիին փոխարինի ավելի մաքուր ձեռքերով, բայց նույն հայացքներով և մտադրություններով մեկը, դա չի լուծի ճգնաժամը», - «ՌԻԱ Նովոստի»,- ին ասել է Գալոուեյը։
Նա նշել է, որ օբյեկտիվ իրավիճակը թե՛ մարտադաշտում, թե՛ քաղաքական ասպարեզում այնպիսին է, որ Ուկրաինայի ողջամիտ մարդիկ, ովքեր ցանկանում են «վերջ տալ տանջանքներին», պետք է գտնեն միջոց՝ փոխելու ներկայիս դինամիկան և հենց այն մոտեցումը, ինչ տեղի է ունենում։ «Այս [ներկայիս – խմբ.] մոտեցման էությունն այն է, որ Ուկրաինան օգտագործվի՝ որպես նիզակ և դանակ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությանը. սա պետք է դադարեցվի», - ընդգծել է նա։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
4408:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12400:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
30100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
314Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
129Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
309Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
202Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
107Երեկ, 22:00