Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։
«Թեև նախաքննական մարմինը գործը քննում է խիստ գաղտնիության պայմաններում, և ընդդիմադիրներին առնչվող գործերի նման հընթացս մամուլի հաղորդագրություններ ու նսեմացուցիչ տեսանյութեր չի տարածում, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ հասու դարձան:
Մասնավորապես, Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես, ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա:
Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են դաշտում՝ վիրավոր վիճակում։
Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Ազատությանը» բոլորովին այլ, բավականին դաժան մանրամասներ է պատմել։ Նրա խոսքով՝ զինված տղամարդը զենքն ուղղել է երեխաների վրա, ապա կրակել իր ուղղությամբ։ Կինը պատմել է, որ փորձել է պաշտպանել երեխաներին, բռնել զենքը, ինչի հետևանքով վնասվել է ձեռքը, իսկ հետագա կրակոցից՝ նաև ոտքը։ Նրա պնդմամբ՝ զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, սակայն ի վերջո փախել է տնից։
«Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»,- ասել է Անի Ավետիսյանը»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
18400:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
111Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
112Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
119Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
200Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
128Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
127Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
113Երեկ, 18:36