Բանակից գնդերեցներին վտարելու հետևանքները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի թվի աճը, որն արդեն ահագնացող չափերի է հասնում, ըստ զինվորական մեր աղբյուրի, հետևանքն է նաև այն բանի, որ իշխանության թեթև ձեռամբ բանակից վտարվեցին Մայր Աթոռի նշանակած գնդերեցները, և որոշվեց հոգևոր ծառայության ստորաբաժանումը վերակազմավորել, իսկ հոգեբանները բավականին քիչ են բանակում և աշխատում են ըստ կարիքի։ Իհարկե, ՊՆ-ում հայտարարվում է, թե գնդերեցների ծառայության միայն բնույթն է փոխվել՝ բանակում կլինեն հոգեւոր սպասավորներ, պարզապես նրանք պետք է պայմանագիր կնքեն և ենթարկվեն բանակի բարոյահոգեբանական գծով վարչությանը, այլ ոչ թե Վեհափառին։ Սակայն փաստն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ բանակում գնդերեցներ չկան, զորքի հետ, ըստ մեր աղբյուրի, բարոյահոգեբանական, հոգևոր զրույցներ չեն վարվում, ու նաեւ այս փաստով են պայմանավորված բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները, սպանությունները և դժբախտ պատահարները։ Վերջին բոթը երկու օր առաջ լսեցինք։ Ի դեպ, ոչ մարտական պայմաններում զոհերի թվի աճից մտահոգված են նաև իշխող խմբակցությունում, պարզապես հասկանալի պատճառներով չեն բարձրաձայնում, բայց կարծում են, որ միջոցներ պետք է ձեռնարկել՝ այս ընթացքը կանգնեցնելու համար»։

«Թաղապետը գիտի, չէ՞, թե իրենց ոհմակին ինչ են ասում»․ Սյուզի Բադոյան
009:30
Բանակից գնդերեցներին վտարելու հետևանքները․ «Հրապարակ»
3409:06
«Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց ՀՀ տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ «Ժողովուրդ»
3609:00
Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
4408:48
Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
5407:48
«Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու». Նաիրի Հոխիկյան
10501:06
«COP17՝ հանուն բնության, բայց ոչ՝ Շիկահողի». Դավիթ Գալստյան
10400:54
Մասկը Քոնգրեսի ընտրություններից առաջ հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 276 միլիոն դոլար
18500:36