«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին տարիներին ակնհայտ նկատելի է, որ քաղհասարակության պայքարը նվազել է այնքան, որ գրեթե չկա...
Դրա փոխարեն ակտիվացել են լրագրողների պայքարը։ Մարդիկ պայքարում են բոլորի փոխարեն։
Էն հին ու բարի ժամանակներում, երբ խնդիրները բացառապես սոցիալական էին, իրենք էլի առաջնագծում քիչ ու շատ էին տուժում ոստիկանների հարձակումներից, բայց այդ ժամանակ անում էին բացառապես իրենց գործը՝ լուսաբանում էին օրվա իրադարձությունը։
Հիմա, տո էլ կռիվ են տալիս, էլ լուսաբանում, էլ խփում, էլ խփվում ու ցավալին էն է, որ գրեթե մենակ։
Հա, լավ, ի՞նչ եղավ մեր հետ։
Սարսափելին էն է, որ մենք էլ սոց. ցանցերում էդ նյութերը տարածում ենք ու ասում՝ ապրեք, կեցցեք...
Է հետո՞...
Ասենք՝ լրագրողները չլինեին, այսօր ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները, ու մենակ չլուսաբանեցին է՝ կոնկրետ էս ստահակներին փռեցին արևին...
Ինչևէ, կործանվելու ենք, եթե էսպես էլ շարունակենք լռել...
Շնորհակալ եմ, հարգելի ու սիրելի լրագրողներ ջան, որ մեր անելիքն էլ եք վերցրել ձեր ուսերին ու համբերատար տանում եք։
Հուսամ՝ կզարթնենք... հուսամ...»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
18400:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
111Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
112Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
119Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
200Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
128Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
127Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
113Երեկ, 18:36