ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել․ «Առաջիկա օրերին սկսվելու է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված կեղծ և շինծու գործի դատաքննությունը։ Օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքների հիման վրա այսօր կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանը, որն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանում արարել է, կառուցել, բարիք ստեղծել և մեծ ներդրում ունեցել բարեգործական ավանդույթների ձևավորման ու զարգացման գործում։
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել։ Սակայն հայկական արդարադատությունը, ցավոք, ունի իր առանձնահատկությունները։
Ամեն ինչ սկսվեց Ծառուկյանի և նրա մերձավորների հասցեին հնչեցված սպառնալիքներից ու անձնական վիրավորանքներից, շարունակվեց կալանքով և կեղծ մեղադրանքի առաջադրմամբ։ Որպես հետևանք՝ անհավանական աճպարարությամբ Ծառուկյանը տուժողից վերածվեց մեղադրյալի։
Առանց որևէ պատճառաբանության՝ դադարեցվեց Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, հազարավոր մարդիկ մնացին անգործ և առանց ապրուստի միջոցների։
Վստահ ենք՝ արդարությունն ի վերջո հաղթելո՛ւ է։ Վստահ ենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը դեռ շատ կարևոր ու նշանակալի անելիքներ ունի մեր երկրի և ժողովրդի համար։
Այսօր նույնիսկ ԵԽԽՎ-ն է ընդունում, որ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ անհերքելի անարդարություն է տեղի ունեցել, և Հայաստանում կիրառվել է ընտրողական արդարադատություն։ Որևէ բանական մարդու համար այլևս կասկած չկա, որ գործ ունենք բացահայտ քաղաքական հետապնդման հետ, ինչը նույնիսկ չեն փորձում քողարկել։
Չկա որևէ իրավական հիմնավորում կամ տրամաբանական պատճառ, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ։
Մենք կոչ ենք անում դատարանին՝ չմտնե՛լ իրավական նիհիլիզմի վտանգավոր տրամաբանության մեջ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աներկբայորեն իր առաջնորդի կողքի՛ն է։ Մեր պայքարը հանուն արդարության մեկ րոպե անգամ կանգ չի՛ առնելու, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է, և նրա իրավունքները վերականգնված չեն։
Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատությո՛ւն Բաքվում պահվող մեր հայրենակիցներին»։

«Նենց դեմք ունես, ոնց որ աբիժնիկ լինես», «դու էլ քոչարյանականի դեմք ունես»․ վեճ՝ քաղաքացու և թաղապետի միջև (տեսանյութ)
4312:18
«Պետությունը ոչ իրավունք ունեցողին է պաշտպանում, ոչ էլ չունեցողին»․ Սոս Հակոբյան
3612:12
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
6011:30
Գվատեմալայում աղջիկը հրաժեշտի արարողության ժամանակ ուշքի է եկել (տեսանյութ)
12911:25
«Արա՛, ա՛յ լակոտ», «լակոտը դո՛ւ ես, համբա՛լ»․ լարված իրավիճակ՝ Աջափնյակի թաղապետի և Մեսրոպ Մանուկյանի միջև (տեսանյութ)
6511:06
«Շինարարների փողոցի կրպակների փոխարեն կանաչ գոտի է լինելու»․ Արմեն Փամբուխչյան
5810:54
«Քանդում են․ ո՞նց են որոշելու՝ այս շինությունն ինչքան արժեր, որ փոխհատուցեն»․ տնտեսվարող (տեսանյութ)
6010:48
«Մեզ էշի տե՞ղ եք դրել՝ ոչ մի հարց չքննարկենք, գնանք տուն»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
6010:42