«ԱԱԾ-ն զուտ նեղացել է Արթուրից». Մարինե Մանուչարյան

«Ադեկվադ» միաբանության անդամ Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ լրատվականներում տարածվեց, թե ԱԱԾ-ն է մտել «Ադեկվադ» գրասենյակ, հստակեցնեմ. ԱԱԾ-ն չի մտել «Ադեկվադի» գրասենյակ: ԱԱԾ-ն զուտ նեղացել ա Արթուրից՝ իրենց անգործությունը մատնացույց անելու համար:
«Ադեկվադ» միաբանության ՆԱԽԿԻՆ գրասենյակ խուզարկության էին եկել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցներ՝ քննիչի գլխավորությամբ, և ոստիկանությունից (էս պահին չեմ հիշում կոնկրետ ով):
Խուզարկության եկած քննիչները և ոստիկանները կատարեցին այն, ինչի համար եկել էին: Վստահ եմ՝ էն փաստը, որ եկել էին ստատուս գրելու գործիքներ փնտրելու, դժվար պատվաբեր լիներ իրենց համար:
«Ադեկվադն» իր գրասենյակը 2023-ին փակել է, իսկ տարածքը տվել էր արցախցի մի ընտանիքի՝ բնակության համար: 2025 թվականի կեսերից տարածքը բնակեցված չի եղել և չէ։
Այս աբսուրդ ժամանակները կանցնեն, մենք ամուր կանգնած կմնանք»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
16800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
102Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
105Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
114Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
191Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
125Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
124Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
110Երեկ, 18:36