Սուրեն Գրիգորյանը գրառում է կատարել երեկվա հարցազրույցի վերաբերյալ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գրում է. «Երեկ տվածս հարցազրույցը, ավելի ճիշտ՝ դրա բովանդակության հետ կապ չունեցող վերնագիրը, տարակուսանք է առաջացրել որոշ անձանց շրջանում։ Սա թերևս ցցուն օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ լրատվական նյութն ընկալվում է բացառապես վերնագրի մակարդակում։
Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա երեկ Ռոբերտ Անանյանի հետ հարցազրույցի ընթացքում բավականին երկար խոսել ենք Երևանի երթևեկության խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին։
Մասնավորապես, անդրադարձել եմ այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություն, որպեսզի Երևան ժամանող մեր հայրենակիցները քաղաքի մուտքերի մոտ կառուցված ավտոկայանատեղիներում թողնեն իրենց մեքենաներն ու մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով։
Հատուկ ընդգծել եմ, որ խոսքը ոչ թե վաղվանից ներդրվող համակարգի, այլ ռազմավարական նպատակի մասին է, որին պետք է փուլ առ փուլ հասնել։
Ավելին՝ այս թեմայի վերաբերյալ իմ առաջին իսկ միտքն այն էր, որ կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան։ Նման պնդում չեմ արել»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
15300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
94Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
99Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
105Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
181Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
120Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
120Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
107Երեկ, 18:36