«Զվարթնոցի» մաքսատանը հափշտակել են ի պահ տված 30.000 դոլարը

MakaryanNews-ը հայտնում է․ «Մեր տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ արտակարգ դեպք է բացահայտվել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատանը: Մեզ ասացին, որ մոտ մեկ տարի առաջ Երևան ժամանած քաղաքացու մոտ հայտարարագրման ենթակա 30.000 դոլար գումար է հայտնաբերվել, որը քաղաքացին ստիպված է եղել ի պահ հանձնել մաքսային ծառայողնեին, որ վերադառնալիս նորից հետ վերցնի իր փողը:
Մոտ մեկ տարի այդ գումարը մնացել է մաքսատանը, թվում է թե՝ ապահով ձեռքերում: Բայց մոտ մեկ շաբաթ առաջ «Զվարթնոց» մաքսատան նորանշանակ պետ Հայկ Մելքոնյանը ստուգել է ու պարզել, որ իրենց մոտ ի պահ թողնված 30.000 դոլարը կեղծ է: Մասնավորապես, դոլարների կապոցների դիմացի ու հետևի 100 դոլարանոցները իրական են եղել, իսկ մնացածը՝ կեղծ: Այսինքն՝ ինչ-որ մեկը հափշտակել է իրական դոլարներն ու տեղը կեղծ թղթադրամներ դրել:
Մենք այս տեղեկությունը ճշտեցինք Մասքսայինի հետ ուղիղ առնչություն ունեցող երեք տարբեր աղբյուրից, երեքն էլ հաստատեցին, որ այդպիսի դեպք իրապես տեղի է ունեցել:
Զանգահարեցինք նաև «Զվարթնոց» մաքսատան պետ, նույն ինքը՝ ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով փոխադրումների վարչության պետ Հայկ Մելքոնյանին, որ իրենից մեկնաբանություն ստանանք, քանզի ասացին՝ հենց նա է բացահայտել դեպքը:
Մելքոնյանը, սակայն, ոչ թե հերքեց կամ հաստատեց մեր տեղեկությունը, այլ հորդորեց դիմել ՊԵԿ լրատվական ծառայությանը, որպեսզի լրատվականը որոշի՝ դա հրապարակման ենթակա՞ ինֆորմացիա է, թե՞ ոչ: Նաև ասաց՝ չի հիշում, թե կոնկրետ որ դեպքի մասին է, քանզի հաճախակի են այդպիսի դեպքեր լինում իրենց մոտ: Այսինքն՝ չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել, պարզապես չցանկացավ իր վրա վերցնել պատասխանատվությունն ու մանրամասնել՝ թողնելով լրատվականի վրա այդ «ծանր բեռը»»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
15300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
94Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
99Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
105Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
181Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
120Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
120Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
107Երեկ, 18:36