Ալիևը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլար է հատկացրել «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» վերականգնման համար

Ադրբեջանի կառավարությունը 2020-2026 թվականների բյուջեից 25,5 միլիարդ մանաթ (15 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով) է հատկացրել բռնազավթված Արցախի վերականգնման և վերակառուցման համար, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։
«44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը (2020 թվականի աշնանը) հիմք դրեց Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ստեղծման և զարգացման նոր փուլի։ Մեծ վերադարձի առաջին պետական ծրագրի շրջանակներում վերակառուցվում են մեր քաղաքներն ու գյուղերը, և ապահովվում է մեր հայրենակիցների անվտանգ վերադարձը իրենց հայրենիք։ Ադրբեջանն այս ջանքերն իրականացնում է իր սեփական միջոցներով։ Մինչ օրս պետական բյուջեից վերականգնման և վերակառուցման համար հատկացվել է 25,5 միլիարդ մանաթ», - ասել է նա Բաքվում բացված «Կառուցապատում, վերականգնում և զարգացում» ադրբեջանական 6-րդ միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ելույթում։
Նրա խոսքով՝ ազատագրված տարածքներում քաղաքացիների անվտանգ վերադարձն ապահովելու համար ավելի քան 300,000 հեկտար տարածք մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից, իսկ ավելի քան 40,000 մարդ վերադարձել է 47 բնակավայրեր։
«Ներկայում օկուպացիայից ազատագրված տարածքներում ապրում, սովորում և աշխատում է մոտ 100,000 մարդ», - նշել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում» ստեղծվող տրանսպորտային ենթակառուցվածքները կապում են բնակավայրերը՝ ապահովելով դրանց ինտեգրումը երկրի միասնական տնտեսական տարածքին։ «Երկաթուղու շինարարությունը շարունակվում է։ Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գիծը՝ որպես Զանգեզուրի միջանցքի կարևոր բաղադրիչ, ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի միջազգային տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման համար», - նշել է պետության ղեկավարը։
Նախագահը հավելել է, որ ստեղծվում են անհրաժեշտ էներգետիկ և ջրային ենթակառուցվածքներ՝ նոր բնակավայրերի և արդյունաբերական օբյեկտների գործունեությունն ապահովելու համար։ Տարածաշրջանում կառուցվել է մեկ ջրամբար և վերականգնվել է հինգը, շահագործման են հանձնվել 13 ենթակայան և 38 հիդրոէլեկտրակայան՝ 307 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Այս ենթակառուցվածքային զարգացման հիմնական ուղղություններից մեկը «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերափոխումն է կանաչ էներգիայի գոտու»։
«Մեծ վերադարձի պետական ծրագրի իրականացման հաջորդ՝ երկրորդ փուլում (2027-2030 - IF) հիմնական նպատակը մասնավոր ներդրումների հետագա ավելացումն է, ստեղծված հնարավորությունների հիման վրա մշտական զբաղվածության և արտահանմանն ուղղված արտադրության ընդլայնումը, ինչպես նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի դիրքերի ամրապնդումը՝ որպես երկրի տնտեսական աճի նոր կենտրոնի», - ասել է Ալիևը։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
15300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
94Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
99Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
105Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
181Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
120Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
120Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
107Երեկ, 18:36