Տիրադավների թիմը պառակտվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ն իր հայտնի զեկույցում՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին», որը բխում է ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է վարչապետի հանձնարարությամբ, 16 արձանագրում է արել՝ բնութագրելով «ճգնաժամը»:
1-ին եւ 2-րդ արձանագրությունները կուսակրոնության ուխտի խախտման մասին են, որտեղ կաթողիկոսից բացի հիշատակվում է 10 տիրադավներից եւս երկու անունը՝ Կոտայքի թեմի առաջնորդ, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի եւ բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի: Սակայն, զարմանալիորեն, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունը, որը մեղադրվում էր փողերի լվացման, օֆշորներում հաշիվներ ունենալու մեջ, եւ որի մասին Փաշինյանը ժամանակին խոսում էր «Բենթլի Կճոյան»-ով, չկա:
Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ Փաշինյանի՝ «Եկեղեցու բարենորոգման խորհրդին» միացած Կոտայքի թեմի առաջնորդն ինչ-որ պահից հրաժարվել է Մայր Աթոռի դեմ պայքարին մասնակցելուց: Թերեւս սա է պատճառը, որ նրա անունը նշվել է զեկույցում: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդը ծանր է տարել այդ փաստը: Մենք նրան հարցրինք․ «Դուք միացել էիք Փաշինյանի բարենորոգման խորհրդին, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր անունը գրվել է որպես կուսակրոնության ուխտը խախտող հոգեւորականի օրինակ, խնդիրներ ունե՞ք իշխանության հետ»։ «Ինչի՞ ինձ չեք հարցնում, թե ամեն շաբաթ քանի կարիքավոր ընտանիքի եմ օգնում, դրանի՛ց հարցրեք, Ձեր հարցի հետ կապված՝ ես ոչ մի պատասխան չունեմ ասելու»,- ասաց նա»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
15300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
94Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
99Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
105Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
181Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
120Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
120Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
107Երեկ, 18:36