«Մեքենաների թվի աճին զուգահեռ պետք է աճի նաև անվտանգության գիտակցումը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խելագարվել կարելի է․ Արարատում հայրը մեքենան հետընթաց վարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երեխային՝ 1,5 տարեկան, որը մահացել է։
Սարսափելի է, ուղղակի սարսափելի։
Հայրենակիցներ, Հայաստանում այս հարցը իսկապես բարդագույն հարց է՝ անվտանգության մշակույթը, որը գտնվում է աղետալի ցածր մակարդակի վրա, և այդ խնդիրը առավել սրվում է այն «մեքենաների բումով», որ նկատվում է վերջին տարիներին։
Մեքենաների մատչելիությունը՝ տարբեր միջոցների կամ մեխանիզմների շնորհիվ, բերել է մի իրավիճակի, երբ մարդիկ պարզապես կորցնում են զգոնությունը բոլոր մակարդակներում։
Մեքենան խաղալիք չէ, զվարճանքի կամ հաճույքի միջոց չէ, և անգամ լոկ փոխադրամիջոց չէ, այլ նաև «մահաբեր գործիք» է՝ եթե փոքր ինչ կորցնում ես զգոնությունը, ուշադրությունը, եթե փոքր ինչ մատների արանքով ես նայում անվտանգութան հարցերին։
Հայաստանում մեքենաների հանրամատչելիության այս բումին զուգահեռ, չափազանց կարևոր է այս հարցում լայն արշավը, սոցիալական քարոզչության բումը, որպեսզի մեքենաների թվի աճին զուգահեռ աճի նաև անվտանգության զգացումը, անվտանգության գիտակցումը, անվտանգության մշակույթի գործակիցը։
Ցավոք, տարբեր ողբերգական դեպքերի առիթով արձանագրել եմ, որ այս խնդիրը մեզանում այլևս վաղուց ազգային անվտանգության մակարդակի հարց է, և պահանջում է այդ մասշտաբից բխող ուշադրություն և լուծումներ, որոնք չեն կարող լինել միայն «տուգանային» տրամաբանության շրջանակում։ Միայն դրանով չեն լուծվում հարցեր, որոնց պատճառահետևանքային կապը գալիս է հանրային ենթագիտակցության ավելի խորը շերտերում եղած արմատներից»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
13800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
85Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
92Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
98Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
171Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
115Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
115Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
102Երեկ, 18:36