Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման մասին է»․ Մետաքսե Հակոբյան

«Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման մասին է»․ Մետաքսե Հակոբյան
36
Այսօր, 03:06

«Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը՝ լավարկելը պետք է որ վտանգավոր չլինի, բայց այս իշխանության նպատակն այլ է։ Անկախության հռչակագիրը հանելն ուղղակի անհնարին է, դա կվկայի ՀՀ-ի՝ իղձերից ու նպատակներից հրաժարվելու, Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման մասին»,- այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այս իշխանության ղեկավարը Սահմանադրության փոփոխությունը դիտարկում է որպես քաղաքական գործընթաց, որն ապահովելու է նաև իր իշխանության հարատևությունը, սահմանադրական փոփոխությունները զուտ այդ անձի ցանկություններն ու նպատակներն են։ Սահմանադրությունը ինքնիշխանության վերաբերյալ փաստաթուղթ է, և նման կերպ փոփոխությունները նշանակում են հրաժարվել ինքնիշխանությունից»,- ընդգծել է Հակոբյանը։

«Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման մասին է»․ Մետաքսե Հակոբյան