Իրանի դեմ պատժամիջոցները՝ էներգետիկ խնդիր Կովկասի երկրների համար. Eurasianet
![]() 3578 Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 15:40 Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնամասշտաբ տնտեսական պատժամիջոցներն անորոշությամբ են սպառնում Կովկասում Իրանի հարևաններին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին, գրում է Eurasianet-ը: Պարբերականի խոսքով՝ պատժամիջոցներն ուղղակիորեն չեն անդրադառնա կովկասյան երկրների վրա, քանի որ վերջիններն իրանական նավթ չեն ներմուծում, փոխարենը՝ վերոնշյալ երկրներն այս կամ այն չափով կախվածություն ունեն իրանական գազից: Eurasianet-ը հիշեցնում է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջան կատարած վերջին այցի մասին, ով փորձում էր Իրանի մեկուսացման հարցում Վաշինգթոնի ջանքերի աջակցություն ստանալ, սակայն, ըստ պարբերականի, այցի արդյունքները միանշանակ չէին: «Ամենաբարդ վիճակում է հայտնվել Ադրբեջանը, որը նավթ և գազ է արտահանում, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ գազ ներմուծում Իրանից: Ադրբեջանն Իրանի հետ ցամաքային և ծովային սահման ունի, ինչպես նաև Կասպից ծովում մի քանի չմշակված նավթի և գազի հանքեր, որոնց համատեղ մշակման մասին համաձայնագիրը կնքվել էր այս տարվա մարտին: Այժմ այդ մշակումները քիչ հավանական են, սակայն այլ համատեղ ծրագրերն արդեն այն մակարդակի են զարգացել, որ դրանք ի զորու չէ կանգնեցնել նույնիսկ Վաշինգթոնը»,- գրում է պարբերականը: Փորձագետների խոսքով՝ Ադրբեջանի վիճակը կբարդանա նաև այն պատճառով, որ Իրանից բնական գազ է ստանում: «Հայաստանի սահմանափակ ընտրությունը»,- Հայաստանի վրա Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցության մասին հատվածում գրում է պարբերականը: Հայաստանի սահմանափակ ընտրությունը, պարբերականի խոսքով, կապված է «դեպի ծով Հայաստանի ելքի բացակայության և տարածաշրջանում քաղաքական մեկուսացման հետ»: «Հայաստանը քիչ սեփական բնական ռեսուրսներ ունի, երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 40%-ն ապահովող Մեծամորի ԱԷԿ-ը ծերանում է, և էներգակիրների հարցում երկրի պահանջի բավարարումը մեծ հաշվով կախված է գազի ներմուծումից, որի մեծ մասը Հայաստանը ստանում է Ռուսաստանից (Վրաստանի միջով), սակայն բացի այդ, 2017թ. Երևանն Իրանից մոտ 400 միլիոն խորանարդ մետր գազ էր ներմուծել»,- գրում է պարբերականը: «Այդ համաձայնագրի, ինչպես նաև իրանական գազի մատակարարման ճակատագիրն այժմ պարզ չէ»,- նշում է պարբերականը: Eurasianet-ը եզրահանգում է, որ «եթե Երևանն ստիպված լինի հրաժարվել իրանական գազի ներմուծումից, ապա առավել մեծ կախվածություն կունենա Ռուսաստանից»: |
«Սկզբից հանձնում ես Արցախի մշակվող դաշտերը, հետո ուրախանում, որ Ադրբեջանով ցորեն ես ներմուծելու»․ Անժելա Էլիբեգովա
469Երեկ, 16:54Գևորգ Պապոյանը՝ բեռնափոխադրողների բարձրացրած խնդրի մասին (տեսանյութ)
229Երեկ, 13:00«Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի»․ Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 12:36Բեռնատարների վարորդների բողոքի ակցիան շարունակվում է (տեսանյութ)
252Երեկ, 11:54«Ժողովրդագրական ճգնաժամն արագորեն մոտենում է». Թադևոս Ավետիսյան
213Երեկ, 07:06«Հեռու չէ օրը, երբ որոշ շուկաներ ընդհանրապես կհրաժարվեն ԱՄՆ դոլարից»․ Հովհաննես Ավետիսյան
27318.10.2025, 05:30«Պուտինն ու Թրամփը հնարավոր է քննարկեն աշխարհի էներգետիկ նոր քարտեզը»․ Վուչիչ
45317.10.2025, 17:21«ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը նոր, ծայրահեղ թափ է հավաքում». քաղաքագետ
48016.10.2025, 19:57