«Հասկացաք չէ՞՝ վարչապետն ի լուր աշխարհի ինչ հայտարարեց». Տարոն Չախոյան
![]() 1857 Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 20:30 Բլոգեր Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հասկացաք չէ՞՝ վարչապետն ինչ ասաց, հասկացաք չէ՞, թե ի լուր աշխարհի ինչ հայտարարեց... Եթե ոմանց լերկ ու փայլուն բանին՝ գլխին դեռ տեղ չի հասել, հրավիրեմ բոլորի ուշադրությունը վարչապետի՝ այսօր Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին արած հույժ կարևոր հայտարարությունը. «Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում»: Պարզ է, չէ՞, ինչ է սա նշանակում.... Հավելեմ, որ այս հայտարարությունն ի լուր աշխարհի էր... Ու ևս մեկ անգամ վարչապետը վերահաստատեց իր դիրքորոշումը Արցախի ու Ազգային անվտանգության հարցում, ու ևս մեկ անգամ գրողի ծոցը ուղարկեց Արցախի հողերը հանձնելու մասին ստահոդ լուրեր տարածողներին, ևս մեկ անգամ հողին հավասարեցրեց հողեր հանձնելու ու Արցախը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու շինծու, կեղծ, հնարովի լուրերը... Իսկ ՀՀ-ում իշխանությունը զավթած 2 նախկին նախագահ կոչեցյալների շահերը պաշտպանող քարոզիչներին խորհուրդ կտամ օր առաջ փոխել իշխանության հանդեպ հակաքարոզչության սկավառակը, քանզի էդ սկավառակն արդեն վաղուց մաշվել է... հավատացող էլ չկա... Հիշեցնեմ, որ ամեն անգամ իրենց՝ Արցախյան պատերազմի մասնակցության մասին հիշեցնող 2 նախկինները փաստացի տարել են բանակցություններ հենց հողեր հանձնելու համար... մեկը Մեղրին էր ցանկանում փոխանակել, մյուսը՝ քթերը ցողունային բջիջներ քաշած Արցախի 7 շրջաններն էր ցանկանում հանձնել... ու սրանք վաղուց ապացուցված փաստեր են... Իսկ այսօր՝ ՀՀ-ում իշխանությունը զավթած 2 նախկին նախագահ կոչեցյալների քարոզիչների ամեն օր հիշատակած բանակ չծառայած Փաշինյան Նիկոլը Արցախից ի լուր աշխարհի հայտնում է, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում: Գոնե սրանից հետո նախկինների ներկայացուցիչներն ու քարոզիչները հասկանան, որ Ադրբեջանին հողեր հանձնելու ու Արցախը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու ստահոդ լուրերով կարիք չկա այլևս համապատասխան տեղերը ճղելու... Չնայած ասա՝ ո՞ւմ ես ինչ ասում... Էս մարդիկ վաղուց արդեն սպառվել են...»: |
«ՌԴ-ի դեմ ցավոտ պատժամիջոցներ են պետք». Զելենսկի (տեսանյութ)
3612:38«ՀՀԿ-ն ի սկզբանե կարծում էր, որ 2026-ին սպասելը խիստ ռիսկային է»․ Տիգրան Աբրահամյան
6312:30«Իշխանությունը մեկուսացնում է սպասվող զիջումները դիմադրողներին». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6312:24Հաստատվեց՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Աբու Դաբիում
10312:12«ՔԿ-ի ձայնագրությունում «օրինական եղանակով» բառակապակցությունը մոնտաժվել է»․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
5412:06Գառնիկ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի վարձը վճարելու մասին (տեսանյութ)
12411:48«Մեղադրանքի անհրաժեշտ հիմնավորումներն առկա չեն». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12611:18Քննվում է Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12411:00