Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին Լեզվի կոմիտեի հերթական հորդորակը.
1. ադմինիստրացիա – վարչակազմ (վարչական անձնակազմ), կառավարչություն
2. ալպինիզմ – լեռնագնացություն, լեռնարշավ
3. ալտրուիզմ – այլասիրություն
4. այսբերգ – սառցալեռ
5. անալոգիա – նմանակություն, համաբանություն, համանմանություն
6. անտիպատիա – հակակրանք
7. անտրոպոլոգ - մարդաբան
8. ավանտյուրիստ – 1. արկածախնդիր, 2. բախտախնդիր
9. ավտոնոմիա – ինքնավարություն
10. արմատուրա – ամրան
11. արշիպելագ – կղզեխումբ
12. բատալիոն – գումարտակ
13. բիբլոգրաֆիա – մատենագիտություն
14. բիոսֆերա – կենսոլորտ
15. բուլյոն – արգանակ (մսաջուր)
16. գազոն – 1. սիզամարգ, 2. սեզ
17. գլոբալ – 1. համաշխարհային, 2. hամընդհանուր, ընդհանուր,
համընդգրկուն, ընդգրկուն
18. դեպրեսիա - 1. (բժշկ.) ընկճվածություն, ընկճախտ, 2. (տնտ.) անկում, լճացում
19. դիսկ – սկավառակ
20. ինֆոդեմիա - լրաճարակ
21. կոնտինգենտ – համակազմ
22. միկրոբ - մանրէ
23. չելենջ – մարտահրավեր, կոչ, մրցահրավեր
24. պաթոլոգիա – ախտաբանություն
25. պետիցիա – 1. հանրագիր, 2. խնդրագիր
26. ռեկոմենդացիա – 1. երաշխավորություն, երաշխավորագիր, 2. հանձնարարական, հանձնարարություն, 3. խորհուրդ, առաջարկություն
27. սիմպատիա – համակրանք
28. վորքշոփ – աշխատաժողով
29. քվոտա – չափաքանակ, չափաբաժին
30. ֆոկուսնիկ – աճպարար, ձեռնածու:

«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
147Երեկ, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
26118.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
27218.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
41017.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
42016.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
37616.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
40616.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
41315.09.2026, 08:48