«Չէի պատկերացնում, որ 2-րդ անգամ կվերապրեմ Սումգայիթի սարսափը». ադրբեջանցիների հարձակումից տուժած հայ
![]() 361 Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 22:35 Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բաղդասարյանը տեսանյութ է հրապարակել Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումից տուժած Էրիկ Անանյանի մասին: Տեսանյութին կից Նաիրա Բաղդասարյանը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանցիների հարձակումից տուժած Էրիկը բուժում է անցնում Մոսկվայի Ինոզեմցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքում: Կատարել են ծնոտի վիրահատություն, որը անցել է բարեհաջող: Բաժանմունքի գլխավոր բժիշկը ազգությամբ հայ է: Նա առանձին հիվանդասենյակ է տրամադրել Էրիկին և ասաց, որ մյուս շաբաթ արդեն դուրս կգրեն հիվանդին: Էրիկը ունի նաև ուղեղի ցնցում, աչքի ոսպնյակի հետ կապված խնդիր, ատամներն են վնասվել: Էրիկը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է՝ հասկանալի լեզվով ասած դզող-փչող է: Ամուսնացած է: Ունի չորս զավակ: Ծնվել է Սումգայիթում և, 12 տարեկան է եղել, երբ սկսվել են ջարդերը: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, հետո՝ Ռուսաստան: Էրիկն ասում է, որ չէր պատկերացնում, թե երկրորդ անգամ կվերապրի Սումգայիթի սարսափը՝ այս անգամ Մոսկվայում: Ահավոր անհանգստացած է այն առիթով, որ երկար ժամանակ չի կարողանալու աշխատանքի դուրս գալ, իսկ ընտանիքին կերակրել է պետք: Այդ իսկ պատճառով, նա շատ է ցանկանում, որ իրենց գործով զբաղվող իրավաբանը՝ Նարեկ Կոստանյանը, կարողանա հասնել արդար վճռի և մաքսիմալ հատուցման: Էրիկը անհանգիստ է նաև իր և իր ընտանիքի անվտանգության համար: Նա մեկ անգամ ևս հիշեց ու վերապատմեց իրենց գլխին եկածը: Սոցցանցերում գրում են, թե չէին կարող քշել-փախչել՝ ոհմակի ձեռքը չընկնել: Էրիկը ասում է՝ չէ չէինք կարող, քանի որ այդ պահին մեքենան լուսաֆորի տակ էր կանգնած , իսկ այդ հատվածի լուսաֆորը կարմիրը պահում է մոտ երկու րոպե: Ասում է, եթե քշեինք, ուրեմն հետիոտների մեծ հոսքի վրայով պետք է անցնեինք»: |

«Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության»․ Ռուբեն Մելիքյան
014:18
«Շինաշխատանքներից շենքը դղրդում է, ոնց որ երկրաշարժ լինի»․ Խանջյան 7 շենքի բնակիչների բողոքի ակցիան (տեսանյութ)
1814:12
«Արշակ Սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը Տեսչական մարմինը ստուգումներ է սկսել». Հռիփսիմե Առաքելյան
4414:06
«Լրագրողների նկատմամբ նախկինում էլ են ճնշումներ եղել, բայց ոչ այսչափ»․ Լիզա Ճաղարյան
4313:30
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Իրանում ավելի քան 3 հազար թիրախ ոչնչացնելու մասին
9313:07
«Գլուխները պատով են տալիս, ովքեր նման բան են ասում». Ալեն Սիմոնյան
12212:54
Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
9312:30
«Սխալ եմ արել». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
13912:24
