Սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել է 9 ամիս անց

Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվել ու ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Արմեն Ս-ն։ Երևանում հաշվառված տղամարդն անցած տարվա դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։ Բուժհաստատություն մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել էին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։
Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվել էր թարմ հետքերով։
Որոշում էր կայացվել 41-ամյա Արմեն Ս.-ին որպես մեղադրայալ ներգրավելու մասին, իսկ դեկտեմբերի 23-ին հայտարարվել էր հետախուզում։

««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
135Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
144Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
104Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
269Երեկ, 14:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
107Երեկ, 13:30
NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
304Երեկ, 10:37
Հրաձգություն Ստամբուլում․ կան զոհեր (տեսանյութ)
54015.09.2026, 16:55
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
65515.09.2026, 10:43