Ո՞ր քաղաքներին և երկրներին է սպառնում մեկուսացումը
1012 Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ., 02:05 1 մլն զոհ և 31,5 միլիոն հիվանդ. սա է կորոնավիրուսի վիճակագրությունը, և ամեն օր ավելանում են 100 000-ավոր վարակված մարդիկ։ Եվրոպական երկրները կրկին դադարեցնում են տնտեսությունն ու հասարակական կյանքը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կանխատեսում է, որ դա առնվազն կես տարի կտևի. «Եթե մարդիկ չենթարկվեն, մենք իրավունք ունենք ավելի հեռուն գնալու»,- Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է բրիտանացիներին։ Նա նկատի է ունեցել ոստիկանական վերահսկողության ուժեղացումը և նույնիսկ զինվորականների օգնությունը։ Այս շաբաթից Անգլիայում չի կարելի բարերում սնունդ պատվիրել, և հասարակական վայրերն ավելի շուտ կփակվեն, տաքսիում՝ միայն դիմակներով, հարսանիքին՝ ոչ ավելի, քան 15 մարդ, հուղարկավորությանը՝ ոչ ավելի, քան 30 մարդ։ «Վեցի կանոնը» հավաքների սահմանափակումն է, և այժմ առաջին խախտման համար տուգանքը ոչ թե 100, այլ 200 ֆունտ է: Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում նույնպես նկատվում է հիվանդության կտրուկ աճ։ Քննադատները մեղադրում են կառավարությանը․ պետք էր ավելի շատ թեստեր անցկացնել։ Եվրոմիությունը հետաձգել է գագաթնաժողովը, պարզվել է, որ անվտանգության աշխատակիցը, որի հետ շփվել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հիվանդ է COVID-19-ով: Ենթարկվելով Բելգիայում ընդունված կանոններին՝ պաշտոնյան անցել է կարանտին, թեև նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Բելգիայում այժմ օրական հազարավոր վարակվածների են հայտնաբերում, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 100 000-ի: Ֆրանսիայում ավելի ու ավելի շատ հիվանդներ են տեղափոխվում ինտենսիվ թերապիայի բաժանմունք, աճում է մահացությունը։ Խոշոր քաղաքներում՝ Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Նիսում, խստացրել են ռեժիմը։ Իսպանիան անցել է ամենախիստ կարանտիններից մեկը, և վարակի տարածումը հաջողվել է զսպել: Այժմ հիվանդացածների թիվն ավելի քան 10 000 է, դա վատագույն արդյունքն է Եվրոպայում։ Մահացությունը երկու շաբաթվա ընթացքում աճել է 104%-ով։ Հատկապես տուժել է Մադրիդը։ Այնտեղ պատրաստվում են սահմանափակել հավաքներն ու տեղաշարժը, դա կանդրադառնա մայրաքաղաքի աղքատ շրջանների շուրջ 850 000 բնակիչների վրա։ Հանրային վայրերը կփակվեն երեկոյան ժամը 10-ից, դուրս գալ տնից թույլատրվում է միայն աշխատանքի, դպրոց կամ բժշկի գնացողներին։ Իսպանիայի մայրաքաղաքն աշխարհում ամենաշատ վարակվածն է՝ յուրաքանչյուր 1000 մադրիդցիների համար՝ 30,82 հիվանդ։ 2-րդ տեղում Ստոկհոլմն է՝ մոտ 1 մլն բնակչության համար՝ 26,1։ Ռուսաստանի մայրաքաղաքում իրավիճակը մի փոքր ավելի լավ է. 12,65 մլն բնակչության համար՝ 277,4 հազար վարակվածներ: Այլ եվրոպական մեգապոլիսներում՝ Մադրիդում, Լոնդոնում, Ամստերդամում, Վիեննայում, Բեռլինում և Հռոմում, սահմանափակումների մեծ մասը վերացնելուց հետո, հիվանդացության ցուցանիշները վերադարձան կամ գերազանցեցին մայիսի ցուցանիշները: Հարավային Ամերիկայի հինգ պետություններ հիվանդացության ցուցանիշով թոփ 10-ում են։ |
«Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը»․ ԱՆ
274Երեկ, 11:30«Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
39815.01.2025, 15:18«Պետք է խստացնել վնասակար սննդի և ըմպելիքների գովազդի կանոնակարգումը»․ Արմեն Մուրադյան
39515.01.2025, 13:06«Ցանկանո՞ւմ եք կոսմետոլոգիական ծառայությունները կարգավորել, սկսեք ձեզնից». Ծաղիկ Վարդանյան
46514.01.2025, 15:36«Ո՛չ ես, ո՛չ իմ ընտանիքի որևէ անդամ առնչություն չունենք որևէ ԲԿ-ի հետ». Անահիտ Ավանեսյան
38114.01.2025, 11:36«Ներարկումային կոսմետոլոգիական կենտրոնների վերահսկողությունը բարձիթողի վիճակում է». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
31914.01.2025, 11:06Անահիտ Ավանեսյանը՝ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի մասին
38714.01.2025, 10:30«Անզեն աչքով տեսանելի է, որ ավտոմեքենան ԱՆ բարձրաստիճան պաշտոնյայի համար է». Ծաղիկ Վարդանյան
29714.01.2025, 10:18